Monday, 13 07 2026
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ Օբամայի ու Նեթանյահուի միջև հակասությունների մեծացումը». արտասահմանյան ԶԼՄ-ներ

Արտասահմանյան ԶԼՄ-ները վերլուծության են ենթարկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իսրայելի հայտարարություններն ու վերջին զարգացումները և մասնավորապես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև լարվածության աճումը:

Ամերիկյան The Washington Post թերթը գրել է, որ գոյություն ունեն ակնհայտ ցուցիչներ, որ մենք շարժվում ենք Մերձավոր Արևելքում նոր պատերազմին ընդառաջ. «Այս շաբաթ Բենիամին Նեթանյահուն հրապարակավ ԱՄՆ-ին մեղադրեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ «կարմիր գիծ» չսահմանելու մեջ, որն Իրանի կողմից հատելու դեպքում ԱՄՆ-ը պետք է հարված հասցնի նրան:

Իսրայելում շարունակում են լրջորեն վիճել Իրանի վրա հարձակվելու կապակցությամբ, և մեծ մասը հանդես է գալիս միակողմանի գործողությունների դեմ: Շատ իսրայելցիներ հասկանում են, որ այդ հարվածը կհետաձգի, բայց չի վերացնի Իրանի միջուկային ծրագիրը: Իսրայելական հարձակումը իրանցիների շրջանում կբարձրացնի միջուկային ծրագրի հանրաճանաչությունը և անգամ կամրապնդի իշխող ռեժիմը»:

Բրիտանական The Financial Times թերթը գրում է, թե Նեթանյահուն հայտարարել է, որ նրանք, ովքեր հրաժարվում են «կարմիր գիծ» սահմանել Իրանի համար, իրավունք չունեն կարմիր լույս վառել Իսրայելի առջև. «Իսրայելում ավելացել են անհանգստությունները՝ Նեթանյահուի կառավարության ու ԱՄՆ-ի միջև տարաձայնությունների մեծացման կապակցությամբ:

ԱՄՆ-ում Իսրայելի նախկին դեսպան Իտամար Ռաբինովիչը հայտարարել է, որ եթե Իսրայելի վարչապետն ընտրություններից առաջ քննադատում է ԱՄՆ նախագահին, որոնցում կարևոր տեղ է զբաղեցնում Իրանի թեման, ապա դա անհարմար պահ է: Չնայած դրան՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև հարաբերությունները մնում են ամուր»:

Ֆրանսիական Le Monde թերթն իր հերթին գրում է, որ վերջին օրերին Օբամայի ու Նեթանյահուի միջև հակասությունների մեծացումը ստիպում է մտածել, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ այն. «Կարո՞ղ է Իսրայելը գործել՝ շրջանցելով ԱՄՆ առարկությունները: Տեղի ունեցած երկու նախադեպերը դրական պատասխան են տալիս դրան:

Երբ 1981թ. հունիսի 7-ին իսրայելական ավիացիան ոչնչացրեց «Օսիրաքի» իրաքյան միջուկային ռեակտորը, երկրի ղեկավարությունն այդ քայլին գնացել էր առանց ԱՄՆ համաձայնության: Նույն բանը տեղի ունեցավ 2007թ. սեպտեմբերի 5-ին սիրիական «Ալ-Քիբար» ռեակտորի ոչնչացման պարագայում: Իհարկե, Իրանը Սիրիա չէ, սակայն այս օրինակները, ինչպես նաև Նեթանյահուի ռազմաշունչ հայտարարությունները լուրջ մտահոգություն են առաջացնում Վաշինգտոնում և այլ երկրներում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում