Tuesday, 30 04 2024
13:15
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը

Չիմացանք՝ ծնողներին դաժանորեն սպանողը «հոգեգալստակա՞ն» էր, թե՞… (լուսանկարներ)

Այդպես էլ չիմացանք՝ 2010-ի նոյեմբերի 8-ին Սևան քաղաքում իր ծնողներին՝ 64-ամյա Խաչիկ Եգորի Թորոսյանին և մորը` 57-ամյա Մարիետա Մնացի Թորոսյանին դաժանորեն, խոշտանգելով սպանած 23-ամյա Արման Թորոսյանը որ կրոնական կազմակերպության անդամ է:

Հիշեցնենք, որ դեպքի վայր ժամանած լրագրողներից մեկին շենքի բնակիչները պատմել էին, որ ծնողներին սպանած երիտասարդը հայտնի է որպես կրոնական կազմակերպության անդամ, ով մշտապես վեճեր է ունեցել ծնողների հետ: Վերջիններիս սպանելու արարքը տղան պատճառաբանել էր նրանով, որ կատարում է Եհովա աստծո պատվիրանը:

Հայաստանում գործող որ կրոնական կազմակերպությունն է ծնողասպանություն քարոզում՝ անհայտ մնաց, որովհետև այդ լուրի հետքերով գնացած նկարահանող խմբին խոչընդոտել էին՝ աշխատել…

«Տեր հայր ոստիկանության համարն ասեք և շինության հասցեն»,- «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի և ինչ-որ մեկի խոսակցությունն էր լսել Սևան քաղաքի կինոթատրոնի շենքի մաքրողը՝ այն բանից հետո, երբ քաշքշուկ էր սկսվել նկարահանող խմբի և շենքը տիրապետող Սևանի Ավետարանական եկեղեցու առաջնորդ Վլադիմիր Բաղդասարյանի միջև:

2010 թ. նոյեմբերի 10-ին, «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Արփի Սուքիասյանն ու օպերատոր Էդուարդ Պետրոսյանը գործուղվել էին Սևան՝ տեսանյութ պատրաստելու: Արդեն դատաքննության ընթացքում դատարանը պարզել էր, որ սպանության հետ կապված տեսանյութը պատրաստելուց հետո, լրագրողական խումբը փորձել էր պարզել կրոնական կազմակերպության հավաքատեղին և տեսանյութը ամբողջական դարձնել: Պատահական անցորդներից տեղեկանալով, որ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության հետևորդները հատուկ հավաքատեղի չունեն, և որ Սևան քաղաքի կինոթատրոնի շենքում հավաքվում են մեկ այլ կրոնական կազմակերպության հետևորդներ, որոշել էին գնալ այնտեղ և համապատասխան տեսանյութ պատրաստել: Երբ նրանք գնացել էին այնտեղ և մտել շենք, առաջին հարկում հանդիպել էին Լիանա Աղաջանյանին և փորձել նրանից ճշտել, թե ինչ կրոնական կազմակերպության անդամներ են այնտեղ հավաքվում, և արդյոք նա «հոգեգալստական» է, թե ոչ: Սակայն վերջինս մտնելով առաջին հարկում գտնվող սենյակներից մեկը և դուռը ծածկելով հրաժարվել էր նրանց հարցերին պատասխանել և պահանջել էր հեռանալ: Լրագրողները բարձրացել էին երկրորդ հարկ՝ որևէ մեկից իրենց հարցերի պատասխանը ստանալու: Երկրորդ հարկում նրանց ընդառաջ էր եկել մի անձնավորություն, որը, ինչպես հետագայում էր պարզվել, ամբաստանյալ Վլադիմիր Բաղդասարյանն է: Նրանք ներկայանալով որպես «Շանթ» հեռուստաընկերության աշխատակիցներ՝ փորձել էին նրանից ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, թե՝ իրենք ուր են եկել, սակայն ամբաստանյալ Բաղդասարյանը մոտենալուն պես պահանջել էր անջատել տեսախցիկը և դուրս գալ, որից հետո անսպասելիորեն մի ձեռքով թեքելով և փակելով տեսախցիկը, մյուս ձեռքով ապտակել էր օպերատոր Է. Պետրոսյանին: Նա, հայտարարելով, որ շինությունը իր սեփականությունն է, իր տունը և չպատասխանելով լրագրողների հարցերին, անընդհատ պնդել էր, որ անմիջապես հեռանան: Նրանք փորձել էին պարզել, թե ինչ սեփականության մասին է խոսքը, ում է այն պատկանում, ինչ հիմքով, չէ՞ որ այն կինոթատրոնի շենք է, այսինքն` հասարակական վայր, սակայն դա նրանց չէր հաջողվել: Ամբաստանյալ Բաղդասարյանը քաշելով լրագրողի ձեռքից՝ փորձել էր նրան դուրս հանել: Նրանք ստիպված դուրս էին եկել շենքից և վերադարձել Երևան: Կատարվածի մասին պատրաստվել էր համապատասխան տեսանյութ, որն էլ նույն օրը, ժամը 22.30-ին ոչ ամբողջապես, մեկնաբանություններով հեռարձակվել էր նշյալ հեռուստաընկերության լրատվական ծրագրով:

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Վլադիմիր Բաղդասարյանն իրեն մեղավոր չի ճանաչել, բայց իր ցուցմունքում մի ուշագրավ հանգամանք է նշել. ասել է, որ մինչ միջադեպը ինքը եղել է Սևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 6/5 հասցեում գտնվող շենքի (կինոյի շենքի) իր աշխատասենյակում, որը տնօրինում է շուրջ 20 տարի: Այդ օրը շենքի սեփականատեր Աշոտ Հարությունյանը այնտեղ չի եղել և իրեն է վերապահված եղել շենքի տնօրինումը (մինչդեռ դատարանին ներկայացրել է, որ ինքը չի աշխատում)… Ըստ նրա ցուցմունքի՝ նույն օրը, երեկոյան «Շանթ» հեռուստաընկերության եթերում տեսել է մի տեսանյութ, որում ասել են, որ իրենք խոչընդոտել են լրագրողի գործունեությունը, և իրենց անվանել «աղանդավոր, քայքայիչ, վտանգավոր, քողարկված, շահամոլ, կասկածելի, պարտիզան»: Դատարանում նա նշել է, որ այդ բոլորն իրենց դեմ ուղղված սադրանք է՝ հավելելով, որ ինքը հանդիսանում է Հայաստանի Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցու Սևանի տեղական միավորման հովիվը և տարբեր միջոցառումներ են կազմակերպվում ոչ միայն այդ շենքում, այլ նաև այլ վայրերում:

Այդուհանդերձ, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը գտել է, որ ամբաստանյալ Վ. Բաղդասարյանը ուղղակի դիտավորությամբ, գիտակցաբար խոչընդոտել է հեռուստաընկերության նկարահանող խմբի մասնագիտական օրինական գործունեությանը՝ տեղեկատվություն հավաքելուն: Պաշտպանական կողմի պատճառաբանությունն այն մասին, որ տարածքը մասնավոր սեփականություն է, և որ լրագրողները առանց սեփականատիրոջ թույլտվության իրավունք չունեին մուտք գործել տարածք, դատարանն անհիմն է համարել, քանի որ նշված տարածքը անկախ սեփականության ձևից, հանդիսանում է հասարակական նպատակային նշանակությամբ օգտագործվող տարածք: Եվ դատարանը 47-ամյա Վլ. Բաղդասարյանին լրատվամիջոցի աշխատանքը խոչընդոտելու համար (քր.օր.-ի 164 հոդվածի 1-ին մաս) դատապարտել էր 200.000 դրամ տուգանքի և համաներմամբ ազատել նշանակված պատժից: Վլադիմիր Բաղդասարյանի պաշտպանը վերաքննիչ բողոքով պահանջում էր՝ արդարացնել իր պաշտպանյալին, սակայն նոր քննությունից հետո Վերաքննիչ դատարանը կրկին մերժեց պաշտպանական կողմի բողոքը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ բողոքի՝ առաջին անգամվա մերժումից հետո, Վճռաբեկ դատարանը բավարարել էր Ավետարանական եկեղեցու առաջնորդի և նրա պաշտպանների դիմումը, որով նրանք դատախազին խնդրել էին միջնորդել քրեական գործեր հարուցել «բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու» և «ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու» հիմքերով: Վճռաբեկը միաժամանակ բեկանել էր Վերաքննիչ դատարանի առաջին որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության: Սակայն Գեղարքունիքի դատարանը նոր դատաքննության արդյունքում մերժել էր Աշոտ Հարությունյանի, Վլադիմիր Բաղդասարյանի և պաշտպան Ռոբերտ Ռևազյանի դիմումները՝ քրգործի հարուցման պարտավորեցնելու մասին: Իսկ սեպտեմբերի 7-ին վերաքննիչը կրկին անգամ մերժեց այն: Պաշտպանական կողմը երկրորդ անգամ է նույն հարցով դիմելու ՀՀ վճռաբեկ դատարան:

Հ. Գ. «Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու» մասով առաջին ատյանի դատարանը, կարծում եմ, շատ հիմնավոր պատասխանել է, քանի որ շինությունը հասարակությանն է ծառայում և նույն այդ հասարակությունն իրավունք ունի տեղեկանալ, թե ինչ է կատարվում այնտեղ: Ինչ վերաբերում է ազգային, կրոնական թշնամանք հարուցելու «մեղադրանքին», ապա Ավետարանական եկեղեցու վերոնշյալ առաջնորդը պետք է պատրաստակամորեն պատասխաներ լրատվամիջոցի հարցերին, եթե իհարկե նրանց գործունեությունն իսկապես հանրության համար վտանգ չի ներկայացնում, որպեսզի ես, որպես հասարակության անդամ, իմանայի՝ իմ դուռը ծեծող որ կրոնական կազմակերպության ներկայացուցչին ուղարկեմ գրողի ծոցը, որ իմ ընտանիքում ծնողասպանություն չլինի: Այսինքն՝ լրատվամիջոցի աշխատանքը խոչընդոտելով խախտվել է ոչ միայն տեղեկատվություն տարածողի իրավունքը, այլ նաև հասարակության:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում