Sunday, 12 07 2026
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել

«Իսլամական աշխարհում և Թուրքիայում հասունացել է հասարակական նոր պայմանագրի կնքման անհրաժեշտությունը». Zaman

Թուրքական Zaman թերթում հրապարակվել է Մեհմեթ Քամըշի «Արևելքի փոքրամասնությունների հարցը» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Ներկայումս չլուծված է մնում Արևելքի փոքրամասնությունների հարցը: Ինչ էլ որ ասեն, ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում «Արաբական գարուն» անվանումը ստացած գործընթացը բարենպաստ հետևանքներ է ունենալու այդ տարածքների համար: Իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ այդ գործընթացն արդյունավետ է լինելու ժողովրդավարության հաստատման տեսանկյունից, որը ցայժմ խորթ է եղել իսլամական աշխարհին:

Ժողովրդավարությունը, առաջին հերթին՝ արաբական աշխարհում, կոչված է ցույց տալու, թե ինչպիսի իրավունքներ է ունենալու մեծամասնությունը: Մենք հուսով ենք, որ «Արաբական գարունը» կհստակեցնի նաև փոքրամասնությունների տեղը Մերձավոր Արևելքում:

Արևմուտքը սեփական ուղին է ընտրել տվյալ հարցի լուծման համար. չգերիշխող խմբերի կա՛մ ամբողջովին ձուլում, կա՛մ էլ ոչնչացում: Չձուլված հրեաները ստիպված են եղել հարյուրավոր տարիներ ապրել մեկուսացված շրջաններում կամ էլ տանել բազմաթիվ ապօրինություններ:

Մինչդեռ Արևելքում պատմության ընթացքն այլ է եղել: Արևելյան երկրների տիրակալներն էթնիկ կամ կրոնական համայնքներին չեն ստիպել նմանվել իրենց: Օսմանյան կայսրության փլուզումից հետո Մերձավոր Արևելքի, Կովկասի և Բալկանների նախկին էթնիկ կառույցը պահպանվեց: Դրա հետ մեկտեղ, փոքրամասնությունները կարող էին գործել առևտրային, կրթական և կրոնական ոլորտներում:

Ներկայիս Սիրիայում 10 տոկոս կազմող փոքրամասնությունն ունի միասնական քվեի ու երկրի ղեկավարման իրավունք: Ակնհայտ է, որ իսլամական աշխարհում ժողովրդավարության տարածումը կպահպանի մեծամասնության իրավունքները: Դրա հետ մեկտեղ, նախկինի նման կերաշխավորվեն փոքրամասնությունների իրավունքները:

Ողջ իսլամական աշխարհում և բուն Թուրքիայում հասունացել է հասարակական նոր պայմանագրի կնքման անհրաժեշտությունը: Այդ պայմանագրով բոլոր ժողովրդավար երկրներում մեծամասնությունը կունենա ձայնի զգալի իրավունք, և, դրա հետ մեկտեղ, կպաշտպանվեն բոլոր փոքրամասնությունների իրավունքները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում