«Զենիթ»-ի բրազիլացի նորեկ Հալկը խոսել է իր նոր թիմի ու նպատակների մասին:
«Ուզում եմ երջանիկ լինել թեˊ «Զենիթ»-ում, թեˊ Ռուսաստանում: Ուզում եմ հաղթանակների հասնել, տիտղոսներ նվաճել: Ինչո՞ւ վերցրի 29 համարը. իրականում ես ուզում էի վերցնել 12 համարը, սակայն ինձ ասացին, որ այդ համարը պատկանում է թիմի երկրպագուներին: Դրանից հետո իմ ընկերն ինձ ասաց, որ վերցնեմ 29 համարը, ասաց, որ այն յուրօրինակ է»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:





































