Wednesday, 15 07 2026
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը

ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հակառակորդ և թշնամի կուսակցություններ չեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է` ՀՀԿ Կոտայքի մարզային կառույցի ղեկավար, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:

ՀՀԿ-ն այդպես էլ թեկնածու չառաջադրեց Աբովյանի քաղաքապետի ընտրություններում՝ այսպիսով Աբովյանն այս անգամ էլ փաստացի զիջելով ԲՀԿ-ին: Աբովյանում սեպտեմբերի 23-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրված 4 թեկնածուներից 2-ը ԲՀԿ-ական են, 2-ը՝ անկուսակցական: Անկուսակցական Անդրանիկ Պետրոսյանն ու ԲՀԿ-ական Կարապետ Իսրայելյանն արդեն ինքնաբացարկ են հայտնել: Արդյունքում քաղաքապետի աթոռի համար կպայքարեն գործող քաղաքապետ, ԲՀԿ-ական Կարապետ Գուլոյանն ու անկուսակցական, Աբովյանի հեռուստաընկերության ռեժիսոր Արտաշես Մեհրաբյանը: ՀՀԿ Կոտայքի մարզային կառույցի ղեկավար, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանից «Առաջին լրատվական»-ը փորձեց ճշտել, թե ինչո՞ւ այնուամենայնիվ ՀՀԿ-ն թեկնածու չառաջադրեց Աբովյանում և եղե՞լ է արդյոք այս հարցում պայմանավորվածություն ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև:

– Պարոն Շահգալդյան, ինչո՞ւ այս անգամ էլ որոշվեց Աբովյանը զիջել ԲՀԿ-ին:

– Ես քեզ մի հարց պիտի տամ, հարցիդ հարցով պատասխանեմ: Օրինակ՝ ինչո՞ւ փետրվարին անցկացված Հրազդանի քաղաքապետի ընտրություններին ԲՀԿ-ն թեկնածու չառաջադրեց, ինչո՞ւ Չարենցավանի քաղաքապետի ընտրություններին ԲՀԿ-ն թեկնածու չառաջադրեց, ինչո՞ւ հիմա Եղվարդի քաղաքապետի ընտրություններին ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրում: Ախր ինչո՞ւ եք քաղաքականացնում համայնքի ղեկավարների ընտրությունները: Մենք ընդեղ համապատասխան թեկնածու չենք ունեցել, չենք դրել, ինչի՞ մասին է խոսքը:

– Նախքան թեկնածուների առաջադրումները, խոսակցություններ էին շրջանառվում, թե Աբովյանում ՀՀԿ-ն առաջադրելու է Արթուր Հարությունյանի՝ հայտնի Պալաչի թեկնածությունը: Ինչո՞ւ փոխեցիք ձեր որոշումը:

– Դե, էդ հիմարությունների ոլորտից է, որ թերթերից մեկը դրել էր շրջանառության մեջ: Երբեք այդպիսի որոշում չի եղել, երբեք Արթուր Հարությունյանը չի եղել ՀՀԿ-ի՝ Աբովյանի քաղաքապետի թեկնածուն: Էտի սուտ էր 100 տոկոսով, կարծում եմ՝ ինձ կհավատաք:

– Այդ դեպքում ինչո՞ւ թեկնածու չառաջադրեցիք, համապատասխան կադր կամ թեկնածու չունեի՞ք:

– Կադրը` դա ուրիշ հարց է: Այսինքն՝ մենք այնտեղ թեկնածու չունենք:

– ԲՀԿ-ն հայտարարեց, որ ՏԻՄ ընտրություններին չի սատարի ՀՀԿ թեկնածուներին, այնինչ ՀՀԿ-ն կարծես զիջումների է գնում՝ Գյումրիում սատարում է ԲՀԿ թեկնածուին, Աբովյանը դարձյալ զիջում է ԲՀԿ-ին: Մի՞թե ձեր համար պատվի հարց չէր նման հայտարարություններով հանդես եկող ԲՀԿ դեմ թեկնածու առաջադրելը: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր կուսակցության այս «հանդուրժողական» վերաբերմունքը ԲՀԿ հանդեպ:

– Ինչո՞ւ եք քաղաքականացնում համայնքների ղեկավարների ընտրությունները: Ի՞նչ պատվի խնդիր կա կամ ի՞նչ պատվախնդրություն եք առաջացնում: ՀՀԿ-ն հարմար է գտել Գյումրիում պաշտպանի ԲՀԿ թեկնածուին, դրանով բավարարվեք: Ինչի՞ եք անպայման տակը ման գալիս, որ մի բան գտնեք:

– Ուղղակի անհասկանալի է, որ դուք հայտարարում եք իրենց սատարելու մասին, այնինչ ԲՀԿ-ն հակառակ հայտարարությամբ է հանդես գալիս:

– Ի՞նչ ես իմանում, որ չեն սատարում, օրինակ:

– Ամեն դեպքում այդպես են հայտարարում: Իրականում այդպես չէ՞:

– Ընտրությունների ժամանակ իրանք ՀՀԿ-ական էս քաղաքապետի, էն քաղաքապետի դեմ թեկնածու չեն դնում: Իսկ ի՞նչ գիտեք, որ չեն էլ սատարել: Դե մենք էլ ենք ասում, որ չենք սատարում, լա՞վ է քեզ համար: Ի սեր Աստծո, ախր էդ եզրակացությունները ճիշտ չեն: Նախ` մենք հակառակորդ և թշնամի կուսակցություններ չենք: Ուրեմն` պիտի մի բան իմանաք: Եթե ընդհանուր կուսակցական շահը համընկնում է, կարելի է և սատարել:

– Այսինքն՝ տվյալ դեպքերում Գյումրիում կուսակցական շահը համընկե՞լ է:

– Դե, եթե մենք այլ թեկնածու չունենք, կարող է և այդպես լինի:

– Իսկ հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև համաձայնություն կայացած լինի նման հայտարարություններով հանդես գալու, միմյանց թեկնածուներին սատարել-չսատարելու կամ որոշ համայնքներ միմյանց զիջելու վերաբերյալ:

– Ուրեմն` մենք առաջադրել են այն համայնքներում ՀՀԿ-ից թեկնածուներ, որտեղ մենք շատ համակիրներ ունենք, որ մեր հաղթանակն ապահովված լինի: Ես այն մարդկանց թվին եմ պատկանում, որոնք համոզված են, որ համայնքների ղեկավարների ընտրությունը պետք չի քաղաքականացնել:

– Այսինքն՝ ՀՀԿ-ն այնքան էլ վստահ չէր, որ Աբովյանում կհաղթի իր թեկնածուն, այդ պատճառո՞վ էլ առաջադրում չարեց:

– Ախր հաղթել-պարտվելու հարցը չէ, վեր կանգնեք, էլի, էդ գաղափարներից:

– Դե, Դուք եք ասում, որ թեկնածուներ եք առաջադրում այն բնակավայրերում, որտեղ վստահ եք, որ կհաղթեք:

– Համայնքները մեր երկրի հիմքն են: Թե ԲՀԿ-ական կլինի համայնքի ղեկավարը, ՀՀԿ-ական կլինի, չգիտեմ` ՕԵԿ-ական, դաշնակցական, բոլորն էլ մի նպատակ ունեն՝ մեր երկիրը պիտի դարձնենք լրիվ դեմոկրատական երկիր, ժողովրդավարությունը պիտի ամբողջովին արմատավորվի: Բոլոր համայնքների ղեկավարները պարտավոր են նպաստել, որ մեր համայնքները կայանան, ավելի բարեկեցիկ կյանքով ապրեն մեր համայնքների բնակիչները: Ի՞նչ կապ ունի, թե ինչ կուսակցությունից է:

– Իսկ ժողովրդավարության հաստատման ու զարգացման նախադրյալներն, ըստ Ձեզ, այսօր ինչպիսի՞ն են մեր համայնքներում:

– Մեր մարզում մանավանդ շատ կան այդ նախադրյալները: Եթե դուք մի քիչ շփվեք, տեսնեք մեր մարզպետարանը, համայնքների ղեկավարները ոնց են հարաբերվում, ինչ գործընթացներ են ծավալում, էդ ժամանակ ձեր հարցի պատասխանը դուք կունենաք, էլի:

– Իսկ Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանի չառաջադրումն ինչո՞վ էր պայմանավորված:

– Գարուն Միրզոյանը որոշում է կայացրել անցնելու այլ աշխատանքի, որովհետև արդեն Գարուն Միրզոյանի համար էդ պաշտոնը, այսպես ասած, ձանձրալի պաշտոն էր: Ինքը կայացած, գրագետ, փորձառու անձնավորություն է, իր փորձը պիտի կիրառի այլ տեղ, որտեղ որ դրա կարիքն ավելի կա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում