Sunday, 19 07 2026
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

Գյումրիից դուրս վանենք արտագաղթ, աղքատություն, սով, ընչազրկություն կոչվող չարիքները. Վահան Թումասյան

Վահան Թումասյանը նախընտրական ուղերձով դիմել է գյումրեցիներին, որը ներկայացնում ենք ստորև.

Հարգարժան գյումրեցիներ

Տեղական ինքնակառավարման մարմինների սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններով, մեզանից յուրաքանչյուրի քվեով Գյումրիում ձևավորվելու է նոր ավագանի, որի կառավարման ներքո էլ պարտադրված ենք լինելու ապրել առաջիկա 4 տարիներին :

Ակնհայտ է, որ նախորդ ավագանու գործունեությունից շատերս ենք դժգոհ, և մեր դժգոհությունն ունի լուրջ պատճառներ, քանի որ այդ ավագանին քաղաքապետարանում մեր շահերի պաշտպանն ու հոգսերի արտահայտիչը լինելու փոխարեն ընդամենը որդեգրեց քաղաքապետի լուռ համախոհի կեցվածք, երբևէ չփորձելով հակակշիռ դառնալ քաղաքապետին ու քաղաքապետարանին:

Բայց եկեք խոստովանենք, որ զուտ անձնական և ոչ ամենևին հանրության շահերով թելադրվող ավագանի ունենալու գործում մեղքի իրենց բաժինն ունեն մեզանից շատերը, երբ քվեարկել են ընտրակաշառքի դիմաց կամ խաթրի համար` կարևորություն չտալով, թե ավագանու անդամի թեկնածուն արդյոք ունի՞ հանրային ճանաչում, մտավոր և բարոյական անհրաժեշտ արժանիքներ:

Սիրելի համաքաղաքացիներ: Համոզված եմ` յուրաքանչյուրս էլ երազում է, որ Գյումրին մեզ համար դառնա իրոք հարազատ տուն, որտեղ առանձին արտոնյալներ չլինեն և մեզանից յուրաքանչյուրն իրեն զգա տեր ու տնօրեն, որ օր առաջ խոնավ ու կիսափուլ վագոն-տնակներից նորակառույց բնակարաններ տեղափոխվեն մեր անօթևան համաքաղաքացիները, որոնցից շատերը հայտնվել են սոցիալական ծանր պայմաններում, անտեսված են ու օտարված:

Այսօր մեզ` յուրաքանչյուրիս հնարավորություն է տրվել ընտրությունների ճանապարհով ձևավորել հոգատար ու հսկող ավագանի, որը մեր հարկ ու տուրքով Գյումրիում կյանքը կդարձնի անհամեմատ տանելի: Ավագանի, որի գործունեությունը կլինի հրապարակային ու թափանցիկ եւ բոլորս իրազեկ կլինենք, թե ինչ է կատարվում քաղաքապետարանում, ինչ ապագա է սպասում մեր քաղաքին:

Ես համոզված եմ` երբ ակնհայտ կլինի, որ տեղական իշխանությունը ևս մտահոգ ու ազնիվ է, բոլորս կհամատեղենք մեր ջանքերն ու Գյումրիից դուրս կվանենք արտագաղթ, աղքատություն, սով, ընչազրկություն կոչվող չարիքները:

Վստահ եղեք, որ միմիայն այս մտահոգություններով ենք ինչպես ես, այնպես էլ ընկերներս` «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության մյուս բոլոր թեկնածուները ցանկանում ընտրվել Գյումրու ավագանիում: Մենք ունենք անհրաժեշտ վճռականություն՝ առաջնորդվելու Ձեր ու միմիայն Ձեր շահերով:

Հարգելի ընտրողներ: Ակնկալելով Ձեր վստահության քվեն, հավատում եմ, որ Ձեզանից յուրաքանչյուրը քվեարկելուց առաջ մի պահ կխորհի իր զավակների ու մեր բոլորին պատկանող քաղաքի` Գյումրու ապագայի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում