Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի հետ ստորագրած պայամանգիրը վնաս է հասցրել G4S բրիտանական պարեկային կազմակերպության համար: Նոր աշխատակիցների վատ աշխատանքի պատճառով ընկերությունը 20 մլն ֆունտի վնաս է կրել:
Կազմկոմիտեի հետ պայամանգրի համաձայն` կազմակերպությունը պետք է 10400 աշխատակից ներկայացներ Օլիմպիական 100 կառույցների պահպանության համար: Մրցաշարի մեկնարկից շուրջ 1 ամիս առաջ հայտնի է դարձել, որ ընկերությունը կտրամադրի ընդամենը 8000 աշխատակցի ծառայություններ: Արդյունքում պարեկային ընկերությունը ստիպված է եղել դիմել զինվորականների օգնությանը, ինչը ավելացրել է նրա ծախսերը:
G4S -ը աշխատում է 125 երկրներում: ընկերության եկամուտների քառորդ մասը կազմում են պետական կառույցների հետ ստորագրած պայմանագրերը:








































