Monday, 20 07 2026
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով

Առաջին տեղում ընտանիքն է, երկրորդում` երկիրը. Արսեն Գալստյան (լուսանկարներ)

Հայազգի 23-ամյա ձյուդոիստ Արսեն Գալստյանը, ով հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերում 60 կգ քաշային կարգում դարձավ հաղթող: Եզրափակչում Գալստյանը, որն օլիմպիական չեմպիոն է դարձել առաջին անգամ,  պարտության է մատնել  ճապոնացի ձյուդոիստ Հիրոակի Հիրաոկային` Ռուսաստանի հավաքականին բերելով առաջին ոսկե մեդալն ընթացիկ Օլիմպիադայում:

«Ռուսական տանը» այդ առիթով անցկացված միջոցառման ժամանակ  նա պատմել է  իր հաղթանակի մասին, որը նվիրել է Կրիմսկի ջրհեղեղի զոհերին: Գալստյանը հայտնել է, որ իր հաջողությանը հավատացել է մինչ մրցումների մեկնարկը:

– Մտավախություն չունե՞ք, որ հաջողությունից գլխապտույտ կառաջանա:

– Իսկապես, «Ռուսական տանը» ինձ շատ լավ են դիմավորել: Նման բան իմ կյանքում առաջին անգամ է պատահում: Հաջողությունից գլխապտույտի մտավախություն չունեմ: Ապահովագրվել ես կարող եմ (ծիծաղում է):

– Շատերի համար Ձեր հաղթանակն անսպասելի էր: Անձամբ Դուք  հավատո՞ւմ էիք նման հաջողությանը:

– Ես բավականին երկար եմ պատրաստվել այդ խաղերին, անցել ծանր մարզումներ,   բոլոր մտքերս միայն օլիմպիական մեդալի մասին էին: Հենց այդ տրամադրվածությամբ էլ ես մոտեցա հաղթանակին: Իհարկե, հեշտ չէր: Եզրափակիչը բավականին թեթև անցավ, քան նախորդ երկու մրցումները: Առավել դժվար են եղել քառորդ եզրափակչի և կիսաեզրափակչի հանդիպումները: Ես հեշտ հաղթանակի չեմ սպասել, պատրաստվել էի  հենց ծանր պայքարի:

Հաղթանակից հետո Ձեր առաջին հարցազրույցի ժամանակ ասացիք, որ հաղթանակը նվիրում եք ընտանիքին, երկրին և Կրիմսկին…

– Իսկապես դա այդպես է: Առաջին տեղում ընտանիքն է, երկրորդում` երկիրը, իսկ Կրիմսկը… Հուսով եմ` իմ նվաճած մեդալը փոքր-ինչ ուրախացրել է մարդկանց: Ցանկանում եմ, որ ողբերգության հետևանքով տուժածները գլուխները չկախեն, իրենց մեջ ուժ գտնեն և շարունակեն ապրել:

–  Ձյուդոիստները հատուկ աջակցություն զգո՞ւմ են` կապված այն բանի հետ, որ նախագահը սիրում է այդ մարզաձևը:

– Մենք հպարտ ենք, որ երկրի նախագահը զբաղվել է ձյուդոյով: Մեր թիմը  բազմիցս հանդիպել է Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ: Նա մեզ միշտ վստահել է, աջակցություն ցուցաբերել, իսկ հիմա մենք պատրաստ ենք ոսկե մեդալներ նվաճել:

Հայտնի է, որ Պուտինը պատրաստվում է Լոնդոն այցելել և  դիտել ձյուդոյի մրցումները: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում:

– Միայն դրական: Մենք ուրախ կլինենք տեսնել նրան արենայում: Ինչպես ասում են` Welcome:

Մինչ խաղերը Դուք նշել էիք, որ ամենադժվար մարտը կլինի Ուզբեկստանի մարզիկի հետ, որին Դուք հաղթեցիք կիսաեզրափակչում:  Հավատո՞ւմ էիք, որ այդ հաղթանակից հետո ոսկին Ձեր գրպանում է:

– Նույնիսկ մինչ կիսաեզրափակիչն էի վստահ իմ ուժերին: Նույնիսկ Ուզբեկստանի մարզիկին հաղթելուց հետո վայրկյան անգամ չեմ լիցքաթափվել, քանի որ առջևում եզրափակիչն էր, որտեղ մրցակիցը պակաս թույլ չէր:

Համացանցում կատակում են` ասելով, որ եթե մինչ օրս ամենահայտնի ռուս հայը Միխայիլ Գալուստյանն էր, ապա հիմա  կլինի Արսեն Գալստյանը: Դուք պատրա՞ստ եք նման փառքի:

– Ես անձամբ պատրաստ եմ ամեն ինչի:

Իսկ Դուք ծանո՞թ եք Միխայիլին:

– Ոչ, միայն հեռուստացույցով:

Արսե´ն, պատմեք, խնդրեմ, Ձեր ընտանիքի մասին: Ովքե՞ր են Ձեր ծնողները: Մե՞ծ է ընտանիքդ:

– Ունեմ հայր, մայր և 3 եղբայրներ:  Ես ընտանիքի միջնեկ երեխան եմ: Մենք եղբայրներով ցանկանում էինք ֆուտբոլիստ դառնալ, սակայն ձյուդոիստներ դարձանք:

– Ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել հիմա, երբ արդեն մեդալ ունեք: Հավանաբար, ազատ ժամանակ կունենաք: Կգնա՞ք էքսկուրսիաների կամ կաջակցե՞ք Ձեր թիմին:

– Ես այստեղ կգտնվեմ մինչև ձյուդոյի մրցումների ավարտը: Այնպես ենք արել, որ կարողանանք մնալ ու աջակցել մեր թիմին: Ինչ վերաբերում է ազատ ժամանակին, ոչինչ ասել չեմ կարող: Հիմա քնել եմ ուզում, իսկ վաղն առավոտյան կարթնանամ և կգնամ աջակցելու մեր թիմի հաջորդ մարզիկին: Նրանց աջակցություն է  պետք: Եթե ժամանակ լինի, զբոսնելու կգնանք:

Հարցազրույցը` Gazeta.ru-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում