Մեծ Բրիտանիայի քաղաքացի Փոլ Չեմբերսը կարողացել է Գերագույն դատարանում ապացուցել , որ չար միտք չի ունեցել, երբ իր թուիթներից (140 նիշը չգերազանցող հաղորդագրություններից) մեկում հաղորդել է Դոնկաստերում գտնվող Ռոբին Հուդի անվան օդանավակայանը պայթեցնելու մասին: Այս մասին գրում է The Guardian-ը:
2010 թվականին բրիտանացուն տուգանել էին նույն օդանավակայանի փակվելու վերաբերյալ թուիթի պատճառով:
Դատավարությունից հետո Չեմբերսը հայտնել է, որ թեթևություն է զգում և չի հասկանում, թե ինչպես կարող էր այդ պատմությունն այդքան հեռուն գնալ: Նա նաև պատմել է, որ իր հասցեին հնչեցված մեղադրանքների պատճառով երկու աշխատատեղ է կորցրել, սակայն շարունակում է լավատեսությամբ նայել ապագային:





































