Ամերիկացի հետազոտողն ասում է, որ հոլիվուդիան կինոստուդիաներին պետք է ստիպել սիրային տեսարաններում ավելացնել պահպանակներ` ազդելու դեռահասների վրա, որ նրանք նախընտրեն ապահով սեքսը:
Դեռահասները ֆիլմերում տեսած սիրային տեսարանները որպես «սցենար» կիրառում են իրենց իրական սեքսի ժամանակ, իսկ հոլիվուդյան ֆիլմերում պահպանակների դերը չի կարևորվում:
Միսուրիի համալսարանի հետազոտող Ռոսս Օ’Հարան բացահայտել է, որ նման սիրային տեսարանները ստիպում են, որ դեռահասներն ավելի քիչ պահպանականեր օգտագործեն: Հետազոտողը կոչ է անում փոխել դա` պահանջելով կինոստուդիաներից մեծ կարևորություն տալ անվտանգ սեռական հարաբերություններին:








































