Դուշամբեում ԱՄՆ-ի դեսպանատունը հինգշաբթի անհանգստություն է հայտնել Տաջիկստանի արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ հատուկ օպերացիա էր իրականացվել զինված խմբավորման վնասազերծման համար:
«ԱՄՆ-ի դեսպանատունը խորապես անհանգստացած է վերջին բռնությամբ և մարդկանց մահվան պատճառով»,- ասվում է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ:
Ըստ օպերատիվ տվյալների` հատուկ օպերացիայի ընթացքում զոհվել է 30 մարդ, ևս 40-ը ձերբակալվել է, այդ թվում՝ Աֆղանստանի ութ քաղաքացի:
Հաղորդվում է նաև, որ զոհվել է 12 և վիրավորվել է 23 իրավապահ: Համաձայն պաշտոնական տվյալների` խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան:










































