Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել են համատեղ հռչակագիր, որը երկկողմ հարաբերությունները բարձրացնում է ռազմավարական գործընկերության մակարդակի։
Ինչպես փոխանցում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը, այս մասին հայտարարել է երկրի կառավարության աշխատակազմը։
Ըստ աղբյուրի՝ երկու երկրների կառավարության ներկայացուցիչների ընդլայնված կազմով բանակցություններից հետո Վրաստանի և Ղազախստանի համապատասխան գերատեսչությունները ստորագրել են մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հուշագրեր։







































