Monday, 08 06 2026
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին
Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց. Սաակաշվիլի
Այլևս անցել են ժամանակները, երբ ասում էինք՝ հայկական ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն․ Պապոյան
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
2025-ի ամենաէական և նշանակալի քայլը օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովն էր․ ԱԳ նախարարի զեկույցը
Ժամանակն է՝ ԵՄ-ը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Զելենսկի
Այսուհետ ամեն ինչ անելու ենք՝ մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել․ Միրզոյան
Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով. Կոշտան՝ Փաշինյանին
Փաստը, որ քաղաքական ուժերն ավելի շուտ են քվեարկության արդյունքներն ամփոփում, բնական երևույթ է
Շնորհավորում եմ համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Մակրոն
Պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության պայմանագիրը․ կսկսենք TRIPP-ի վավերացման գործընթացը
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
Տնտեսական աճն ավելին էր, քան մենք կանխատեսում էինք․ միայն 1 մլրդ դոլար հատկացվել է դպրոցաշինությանը
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
Առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև ընդլայնվելու է
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
2025թ-ին պետական բյուջեի եկամտային տվյալները 2017թ․ համեմատ ավելացել է 135 %-ով
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Ժողովուրդը տեր կանգնեց պետությանը և անկախությանը․ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
«ԵԱՏՄ անունից» Փաշինյանին Տոկաևն է շնորհավորել
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը

Վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդների պայքարը շարունակվում է (ֆոտո)

Փետրվարի 15-ին, առավոտյան ժամը 10:30-11:20, Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդների հետ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ անակնկալ հանդիպման եկավ ՀՀ Շիրակի և Արագածոտնի Ճանապարհային ոստիկանության պետ գնդապետ Ա.Կարապետյանը և սկսեց նրանց բացատրել, թե քանի որ ձյուն է գալիս և Ջաջուռի լեռնանցքը անանցանելի է, ինքը չի կարող թույլ տալ նրանց երթը դեպի Վանաձոր: Գյումրեցի վարորդները, իմանալով, որ Վանաձորում վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդները բողոքի հանրահավաք են կազմակերպել, պատրաստվել էին մեկնել Վանաձոր և մասնակցել միջոցառմանը: ՃՈ տարածաշրջանային բաժնի պետը տեսնելով, որ չի կարողանում տարհամոզել վարորդներին, վերջում ասաց, թե միևնույն է` ինքը թույլ չի տալու նրանց մեկնել, իբր, նրանց անվտանգությունից ելնելով: Այդուհանդերձ, վարորդները ճանապարհ ըկան 11:20-ին: Մի քանի ավտոմեքենա կարողացան անցնել Ջառուռ գյուղի դիմաց կանգնած ոստիկանական ավտոմեքենաների պատնեշը, իսկ մյուսների` մոտ 40 ավտոմեքենաների մուտքը արգելափակեց մոտ 10 ոստիկանական ծառայողական և անձնական ավտոմեքենաների և մոտ 25 ոստիկանների պատնեշը: Նրանց մեջ էին, Ոստիկանության մարզի ոստիկանության վարչության պետի տեղակալը, Ախուրյանի բաժնի պետն ու տեղակալները, ՃՈ աշխատակիցները, մի շաք սպաներ և քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Միջպետական նշանակության Գյումրի-Վանաձոր ավտոմայրուղու փակելը այս ոստիկանները բացատրում էին իբր այն հանգամանքով, թե լեռնանցքը ձնաբքի պատճառով փակ է: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը, որ ժամը 11:20-ին էր լեռնանցքով անցել դեպի Լոռու մարզ, և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Ա.Սաքունցը, որ Վանաձորից էր եկել դեպի Գյումրի, Ջաջուռի ոստիկանական պատնեշի մասնակիցներին երեքուկես ժամ շարունակ բացատրում էին, որ իրենց արածն ակնհայտ ապօրինություն է, ճանապարհը իրականում անցանելի է, առավոտյան առատորեն ավազ են շաղ տվել այնտեղ և, որ ոստիկանները իրավունք չունեն խոչընդոտել ավտոմեքենաների ընթացքը դեպի Վանաձոր: Ոստիկանները մնացին անդրդվելի, մինչև ժամը 15:30-ը, այդպիսով մասնակիորեն փակ պահելով ճանապարհը: Առաջին երկու ժամերի ընթացքում նրանք ոչ մի մեքենա, անգամ բեռնատարներին թույլ չէին տալիս անցնել իրենց պատնեշը, ուղղակի կրծքով և հետույքներով հենվելով ավտոմեքենաներին: Այդ խառնաշփոթի մեջ մի հին ավտոբուս հաջողացրեք և մտավ ոստիկաններից մեկին պատկանող թանկարժեք սև Նիսսան ավտոմեքենայի դռների մեջ, ոստիկանները այդ մեքենան արագ հեռացրին:

Այդ ընթացքում լրագրողները մեքենայով ելան լեռնանցք, անընդհատ` մեկ ֆայլով նկարահանեցին ամբողջ ճանապարհը, այդ ընթացքում նկարահանեցին այդ ճամփին պարեկող ՃՈ ավտոմեքենան, և վերադարձան Ջաջուռի ոստիկանական պատնեշ:

Մեքենաների ճամփան արգելափակած ոստիկանները իրենց արածը փորձում էին մեկնաբանել այն հանգամանքով, թե իրենք հրաման են կատարում, չէին կարողանում բացատրել թե ինչպես են Վանաձորի կողմից տարատեսակ մեքենաներ հաջողությամբ իջնելով լեռնանցքը գնում դեպի Գյումրի եթե, իրենց ասելով` լեռնանցքը փակ էր:

Ժամը 15:30-ին ոստիկանական հիմնական ուժերը ինչ-որ հրաման ստանալով թողեցին հեռացան, իսկ մնացած ճանապարհային ոստիկանները այլևս չխոչընդոտեցին վարորդների ճանապարհը:

Այդ ընթացքում Վանաձորում տեղի ունեցած բողոքի հանրահավաքից հետո, վարորդները որոշեցին երթով գալ Գյումրի: Նրանց հետ էին «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ա.Մարտիրոսյանը, Զ.Փոստանջյանը, Ս.Սաֆարյանը:

Շիրակի և Լոռու մարզերի վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդների երթերը հանդիպեցին Մեծ Պարնի գյուղի մոտ և որոշեցին երթ անել դեպի Վանաձոր: Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Վանաձորի քաղաքային բաժնի բոլոր պետերն ու բոլոր տեղակալները մոտ 120 ոստիկանների հետ փակել էին Վանաձոր քաղաքի մուտքը, իրենց կարծիքով` ամենահանճարեղ միջոցով: Ոստիկանները ավտոմայրուղու կենտրոնում կանգնեցրել էին ձնահավաք մի հսկա մեքենա, իսկ դրա երկու կողմերին` ճանապարհային ոստիկանության մեքենաներ, այսպիսով բացարձակ անանցանելի դարձնելով Երևան – Բագրատաշեն ճանապարհը: Բողոքի միացյալ երթի մասնակիցները բուռն ծափահարություններով ողջունեցին ոստիկանության` ճանապարհ փակելու նախաձեռնությունը, ինչ-որ մեկը վրացական պետհամարանիշեր նկարեց թուղթուգրիչով և այն փակցրեցին տրակտորի վրա: 10 րոպե անց Վանաձորի մուտքի մետ խցանումների երկարությունը մեկ կիլոմետրից ավելի էր: 30 րոպե անց, Ոստիկանության Լոռու մարզային վարչության նախաձեռնած ապօրինության պատճառով, Սպիտակի ուղղությամբ խցանումը ձգվում էր մոտ 4 կմ իսկ դեպի Վանաձոր` մոտ 1,5 կմ, մեքենաների մի մասի մեջ երեխաներ կային, այդ խցանումների մեջ էին հայտնվել հայկական, վրացական և թուրքական բեռնատարներ նույնպես:

Ոստիկանները, վերջապես գլխի ընկնելով, որ 50 մեքենայից բաղկացած խաղաղ ավտոերթը խափանելու իրենց հանճարեղ նախաձեռնությունը հանգեցրել է Հայաստանի գլխավոր ավտոմայրուղիներից մեկի կաթվածահարման, ձյուն մաքրող մեքենային հրամայեցին հեռանալ ճանապարհից: Ոստիկանները այդ ամբողջ ընթացքում բանակցում էին վանաձորցի ավտովարորդների բողոքի միջոցառումների համակարգողի և «Ժառանգություն» Կուսակցության պատգամավորների հետ` Վանաձորում բողոքի ավտոերթի երթուղին ճշտելու համար: Գյումրեցի ավտովարորդները հայտարարեցին որ իրենք սկզբունքորեն չեն մասնակցի հայտարարված երթուղով ավտոերթի: Ոստիկանության ներկայացուցիչները այդ հայտարարություններից հետո ակնհայտորեն կատաղում էին, բայց ոչինչ անել չկարողացան: Արդյունքում, մոտ 60 ավտոմեքենաներից բաղկացած ավտոերթը անցավ Վանաձորի գրեթե բոլոր թաղամասերով և ժամուկես անց հանգրվանեց Արցախ պուրակի մոտ: Վարորդները համատեղ քննարկեցին հետագա անելիքները և հրաժեշտ տվեցին միմյանց: Վանաձորցի ոստիկանները ակնհայտորեն գրգռված էին գյումրեցիների` այստեղ գտնվելուց, պետերից մեկը անգամ հանդգնեց վարորդներից մեկին ասել թե գնացեք ձեր քաղաքում երթ արեք, բայց ի վերջո, ճանապարհային ոստիկանները ուղեկցեցին գյումրեցիների ավտոշարասյունը` մինչև Վանաձորի վարչական սահմանները:

Փետրվարի 16-ին` Վրացական պետհամարանիշեորվ ավտոմեքենաների շիրակցի վարորդները Գյումրիում անցկացնելու են «Անիլլաջ օր», որի բովանդակությունը գաղտնի են պահում: Այս միջոցառմանը մասնակցելու են նաև Վանաձորից ժամանած վարորդները:

Հաղորդագրության ավարտը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում