Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հետաձգվել է Իրանի փոխարտգործնախարար Սեյիդ Աբբաս Արագչիի ադրբեջանական այցը, որը պետք է տեղի ունենար հուլիսի 27-ին: Այդ այցը պետք է տեղի ունենար Արագչիի ասիական ու խաղաղօվկիանոսյան շրջագայության շրջանակներում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպանատունը:
Որպես Իրանի փոխարտգործնախարարի ադրբեջանական այցի հետաձգման պատճառ է նշվոմ երկու երկների պատասխանատու անձանց լարված աշխատանքային գրաֆիկը: Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, թե Արագչին Ադրբեջան է ժամանելու երկկողմանի հարաբերությունների քննարկման համար:









































