Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ում անակնկալ սիրիական գագաթնաժողով է հրավիրվել: Դրան մասնակցում են նաև Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն ու Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը:
Հանդիպման ուշադրության կենտրոնում են սիրիական վերջին զարգացումները: Ուշագրավ է, որ այս գագաթնաժողովը տեղի է ունենում արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարություն կատարելիք այցի նախաշեմին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան թույլ չի տա, որ Սիրիայի հյուսիսում ստեղծվի քրդական պետություն՝ ընդգծելով, որ այդ պլանում Դավութօղլուն մեկնելու է Հյուսիսային Իրաք՝ քննարկելու ստեղծված իրավիճակը:









































