Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Բուշեհր նահանգում կառուցվելու է մեթանոլի արտադրության աշխարհի խոշորագույն համալիրը, ինչը թույլ կտա հետագայում արտադրել նավթաքիմիական ու պոլիմերային 60 նոր արտադրանք:
Համալիրը կառուցվելու է մասնավոր սեկտորի կողմից Պարսից ծոցի ափին ընկած Դեյր քաղաքի նավահանգստում: Այս մասին հայտարարել է Ազգային նավթաքիմիական ընկերության տնօրեն Աբդուլ Հուսեին Բայաթը: Նախագծի ֆինանսավորման պատասխանատվությունը կրում է Իրանի բանկերի կոնսորցիումը:
Ներկայումս Իրանում արտադրվում է նավթաքիմիայի 25 տեսակ: Իրանը պնդում է, որ իրեն է բաժին ընկնում աշխարհի մեթանոլի տարեկան ողջ արտադրության 10 տոկոսը:











































