Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիներին ՀՀ քաղաքացու անձնագիր կարող է տրվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ նման որոշում կառավարությունն առաջին անգամ է ընդունում: Կառավարությունն արձանագրեց, որ այս որոշման ընդունմամբ կհեշտանա մեր հայրենակիցներիʽ քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացը:
Օրենքովʽ Հայաստանում օտարերկրյա քաղաքացին քաղաքացիություն ձեռք բերելուց հետո անձնագիրը պետք է ստանա ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունում: «Այս որոշման դեպքում Սիրիայում և Լիբանանում մեր հայրենակիցները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո անձնագրերը կստանան ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում»,- նշեց Հրանուշ Հակոբյանը:









































