ԱՄՆ-ն դադարեցրել է F-16 կործանիչների թռիչքը Ճապոնիայում այն բանից հետո, երբ այդ տիպի ինքնաթիռ է կործանվել Հոկայդո կղզուց ոչ հեռու: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պաշտպանության նախարարպւթյանը:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 22-ին: Այն Միսավայի բազայում նման առաջին դեպքն էʽ սկսած 2002թ.-ից: Ընդհանուր առմամբ, բազայում կա 45 F-16, որոնք այժմ պետք է անվտանգության ստուգում անցնեն: Հուլիսի 22-ի աղետի հետաքննությունը դեռ չի ավարտվել:
F-16-ի օդաչուն Ճապոնիայից շարժվում էր Ալյասկա: Նրան հաջողվել է փրկվել: Այժմ նա գտնվում է Ալյասկայում, նրա վիճակը կայուն է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Բացի այդ, նույն օրը՝ հուլիսի 22-ին, ամերիկյան F-16 կործանիչը վթարային վայրէջք է կատարել Կուրիլյան կղզիներում: Օդաչունն փրկվել է:







































