Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը մեկնաբանել է Սիրիային էլեկտրաէներգիայի մատակարարումը.
«Ներկայումս Սիրիայի ժողովուրդն ավելի շատ էլեկտրաէներգիայի կարիք է զգում, քան՝ երբևէ: Մենք շարունակելու ենք էլեկտրաէներգիա մատակարարել Սիրիային: Մենք հետևում ենք այնտեղի զարգացումներին, և դրանք օրեցօր ավելի են անհանգստացնում մեզ: Մենք հուսով ենք, որ Սիրիայում վերջ կտրվեն մարդու իրավունքների խախտումներին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական կողմը ցանկանում էր դադարեցնել Սիրիային էլեկտրաէներգիայի մատակարարումը, սակայն Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ դրանից կտուժի Սիրիայի ժողովուրդը:










































