Խաղալիք արտադրող ամերիկյան Entertainment ընկերությունը դատի է տվել հայտնի երգչուհի Լեդի Գագայի դեմ` ավելի քան 10 միլիոն դոլար փոխհատուցելու պահանջով: Ենթադրվում է, որ երգչուհին խախտել է իր նմանությամբ տիկնիկների արտադրության պայմանագրի կետերը:
MGA Entertainment-ը նախապես վճարել է մեկ միլիոն դոլար Bravado International ընկերությանը, որը զբաղվում է շուկայում Լեդի Գագայի անվան հետ կապված արտադրանքի վաճառքի մեծացմամբ և բավական միջոցներ է ծախսել ամռանը տիկնիկների առաջին խմբաքանակը թողարկելու համար:
Բայց ինչես վկայում է տիկնիկներ արտադրողը, գարնանը Bravado International-ն անսպասելիորեն հակադրվեց այն բանին, որ տիկնիկները վերարտադրեն երգչուհու երգերը, իսկ հետո փորձեց հետաձգել դրանց վաճառքը մինչև հաջորդ տարի:
Լեդի Գագայի պաշտոնական ներկայացուցիչը MGA Entertainment-ի հայցն անվանել է «չմտածված»:











































