Ըստ «ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, որոշել է իր թեկնածությունն առաջադրել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում: Որոշ ՀՀԿ-ականներ արդեն տվել են իրենց նախնական համաձայնությունը, որ հնարավոր է՝ սատարեն նրա թեկնածությունը:
«Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ևս ՀՀԿ-ն «ձմերուկներ դրեց» Պալաչի թևերի տակ՝ վստահեցնելով թե նա, մրցակցելով Ծառուկյանի հետ, պատգամավոր կդառնա, սակայն ոչինչ չստացվեց: ԲՀԿ առաջնորդը դարձյալ միայնակ ընտրվեց Աժ պատգամավոր»:









































