Սլովակ մրցավար և մրցավարության փորձագետ Վլադիմիր Գրինյակը, ով բազմաթիվ միջազգային հանդիպումներ է սպասարկել, մահացել է 47 տարեկան հասակում:
Արդյունավետ մրցավարական կարիերան ավարտելուց հետո Գրինյակը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Սլովակիայի ֆուտբոլի միությունում:
Սլովակիայի բարձրագույն դիվիզիոնում մրցավարի սպասարկած առաջին հանդիպումն է եղել 1992/93 թվականներին: 1993-ին նա ՖԻՖԱ-ի կատեգորիա է ստացել, որից հետո վարել է ավելի քան 100 միջազգային հանդիպումներ: Գրինյակն ավարտել է մրցավարական կարիերան 2009 թվականին` սպասարկելով Եվրոպայի Լիգայի «Վիլյառեալ»-«Զալցբուրգ» հանդիպումը: Նա ֆուտբոլային բազմաթիվ նախագծերի հեղինակ է եղել:









































