Ջեյմս Հոլմսը, որին կասկածում են Բեթմենի մասին նոր ֆիլմի պրեմիերայի ժամանակ 12 մարդու սպանության մեջ, միջադեպից մի քանի օր առաջ համալսարանի հոգեբույժին է ուղարկել իր ծրագրի մանրամասները:
Ծանրոցը, որի մեջ եղել է միջադեպի նկարագրությամբ տետրը, նախատեսված էր հոգեբույժի և Կոլորադոյի Համալսարանի դասախոսի համար. 24-ամյա Հոլմսը մինչ վերջին ժամանակներս սովորել է նույն համալսարանում:
Մասնավորապես հաղորդվում է, որ Հոլմսը տետրում նկարագրել է, թե ինչպես է պատրաստվում սպանել մարդկանց:
Ծանրոցը հայտնաբերել են երկուշաբթի` հուլիսի 23-ին:
Ենթադրաբար այն այդպես չբացված մնացել է մեկ շաբաթ: Թե երբ է այն ուղարկվել, չի մանրամասնվում:











































