Megaupload-ի տնօրեն Քիմ Դոթքոմը թողարկել է օնլայն երգ, որի միջոցով հարձակում է գործել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ: Տեսանյութի միջոցով նա իր աջակիցներին կոչ է անում չքվեարկել ԱՄՆ-ի ղեկավարի օգտին, ում նա մեղադրում է համացանցի ազատությունը ոտնահարելու մեջ:
The Daily Mail-ը գրում է, որ YouTube կայքում տեղադրված Mr President երգում Դոթքոմն ինքն իրեն համեմատել է ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների համար պայքարող Մարթին Լյութեր Քինգի հետ:
Դոթքոմը, ով գրավի միջոցով ազատ է արձակվել Նոր Զելանդիայում, երգում ասում է` չքվեարկել նրանց համար, ովքեր մարդկանց հետ կտանեն ժամանակի մեջ:











































