Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տրանսպորտի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մայրաքաղաքի թիվ 37, 57, և 77 միկրոավտոբուսային երթուղում անցկացվող մրցույթով պայմանավորված՝ հուլիսի 26-ին, օրվա առաջին կեսին նշված երթուղիներում ժամանակավորապես կդադարեցվի ուղևորների սպասարկումը։
Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում են բնակչության ներողամտությունը։








































