Պեկինի քաղաքապետ Հո Ցզինլունը և նրա տեղակալ Ցզի Լինը հուլիսի 29-ին հրաժարական են տվել: Ինչպես հաղորդում է The China Daily պարբերականը, դա տեղի է ունեցել Պեկինի Ժողովրդական ժողովի (մայրաքաղաքի օրենսդիր մարմինը) գործադիր կոմիտեի հերթական նիստի ավարտին: Bloomberg-ի տեղեկություններով՝ դեռ հուլիսի 3-ին Հո Ցզինլունը նշանակվել էր Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղաքային հանձնաժողովի ղեկավար, ինչը համարվում է պաշտոնի բարձրացում:
Պեկինի ղեկավարության շրջանում վերադասավորումները տեղի են ունենում աղետալի ջրհեղեղից անմիջապես հետո, որը խլեց 37 մարդու կյանք: Տեղի փորձագետների կարծիքով՝ զոհերի թիվը շատ ավելի քիչ կլիներ, եթե մայրաքաղաքի իշխանությունները բարելավեին ջրահեռացման համակարգը և, ինչպես հարկն է, տեղեկացնեին քաղաքացիներին սպասվող ջրհեղեղի մասին:
Չինաստանի իշխանությունները փորձում էին կանխել իրենց հասցեին քննադատությունները: Ավելին՝ Պեկինի քարոզչության բաժնի ղեկավարը կոչ էր արել ԶԼՄ-ներին ջրհեղեղի դեպքերը լուսաբանելիս գրել «գովեստի և արցունքների արժանի ձեռքբերումների մասին» և ոչ թե քննադատել կառավարությանը:











































