Խոհարարը, որը ինչ-որ ժամանակ ծառայել է նրան, պնդում է, որ Պուտինը պարանոիկ վախ է զգում ու որակավորված համտեսողներին հրամայում է ստուգել յուրաքանչյուր ուտեստ` ճշտելու թույնի առկայությունը:
The Daily Mail-ի փոխանցմամբ` Ժիլ Բրագարը` խոհարարների էլիտար ասոցիացիայի հիմնադիրը, որը ճաշատեսակներ է պատրաստել աշխարհի հզորագույն մարդկանց համար, պատմել է Ռուսաստանի նախագահի ու ԱՄՆ երկու նախագահների սովորույթների մասին:
Օրինակ` «Վլադիմիր Պուտինը հրամայել է ստուգել բոլոր ուտեստները»:
Ելույթ ունենալով Փարիզում` Club des Chefs des Chefs-ին, Բրագարը պնդել է. «Համտեսող ծառայողներ գոյություն ունեն մինչ օրս, բայց միայն Կրեմլում. այնտեղ բժիշկը խոհարարի հետ ստուգում է յուրաքանչյուր ուտեստ»:
Բրագարի խոսքով` ամերիկյան կառավարությունը նույնպես հաճախ խնդրում է «ստուգել սննդի անվտանգությունը»:
Ջորջ Բուշը Լոնդոն կատարած ուղևորության ժամանակ նախկին Հետախուզությունների դաշնային բյուրոյին հանձնարարել է ստուգել իրեն մատուցված յուրաքանչյուր ուտեստ:
«Ամերիկյան ղեկավարները հատկապես կասկածում են ոչ ամերիկյան խոհանոցին»,- պնդում է հրատարակության հոդվածագիր Փիթեր Ալլենը:
Պատմում են, որ Հիլարի Քլինթոնը առաջին տիկին եղած ժամանակ աշխատանքից ազատել էր Սպիտակ տան ֆրանսիացի խոհարարին` պնդելով, թե նրա խոհանոցը չափազանց յուղոտ է:









































