Փետրվարի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Իմ գանձարանը» գունազարդման գրքույկի և «Մեր կյանքն Աստծո հետ է» ձեռնարկի հերթական հատորի շնորհանդեսը:
«Իմ գանձարանը» մանկական գիրքը հրատարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից՝ «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Այն ներառում է սուրբգրային դրվագներ, հայոց պատմության նշանավոր դեպքերի և դեմքերի մասին պատումներ:
«Մեր կյանքն Աստծո հետ է» գիրքն ուսումնամեթոդական ձեռնարկ է, որը կիրառվում է կիրակնօրյա վարժարաններում՝ որպես դասագիրք, իսկ այլ կրթական հաստատություններում` որպես օժանդակ գրականություն: Դասագիրքը հրատարակվել է ըստ տարիքային խմբերի` 6, 7-10, 10, 12, 14 տարեկան մանուկների և պատանիների համար` առաջին և երկրորդ մասերով, ուսուցչի համապատասխան ձեռնարկներով: