Грузия Online-ի փոխանցմամբ՝ Բաթումում «Չաչայի աշտարակի» կառուցումն ավարտվելու է սեպտեմբերին: Այս մասին հայտարարել է Բաթումի քաղաքապետարանը:
Իսպանացի ու վրացի ճարտարապետների կողմից նախագծված այդ աշտարակն ունենալու է զբոսաշրջային գործառույթներ: Մասնավորապես, շաբաթական մեկ անգամ այդ շատրվանից ջրի փոխարեն հոսելու է չաչա (վրացական թունդ սպիրտային խմիչք):
Քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքերով՝ ալկոհոլ արտադրող ընկերությունները կկարողանա այդ անսովոր շատրվանի միջոցով գովազդել սեփական արտադրանքը ինչպես տեղաբնակների, այնպես էլ օտար զբոսաշրջիկների շրջանում:
Աշտարակի բարձրությունը կազմում է 25 մետր: Դրա նախագիծը գնահատվում է 810,000 լարի (1 դոլարը հավասար է 1.66 լարի):








































