Tuesday, 14 05 2024
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը

Չհասկացվածության նոր պատ

Հիշո՞ւմ եք, երբ Սերժ Սարգսյանը ստանձնել էր նախագահի պաշտոնը, հայտարարում էր, որ իր նպատակը չհասկացվածության պատը քանդելն է: Այն ժամանակ նա նկատի ուներ հասարակության և իշխանության միջև չհասկացվածության պատը:

Այդ պատն իհարկե ինչպես կար, այդպես էլ շարունակում է լինել: Այդ պատի ոչ մի քար, նույնիսկ ոչ մի ծեփ վերացված չէ: Փոխարենը Սերժ Սարգսյանը կառուցել է մի նոր չհասկացվածության պատ, այս անգամ իր և իշխանական համակարգի միջև: Ներկայումս ընթացող ներիշխանական պրոցեսները վկայում են, որ իշխանական համակարգը պարզապես դադարել է հասկանալ, թե ինչ է կատարվում իր շուրջը և թե ինչ է ուզում և ինչ կարող է անել Սերժ Սարգսյանը:

Ներիշխանական համակարգում առաջացել է չհասկացվածության մի մեծ իրավիճակ, երբ բոլորը սկսել են իրար չվստահել, կասկածել իրար: Իսկ ամենամեծ կասկածը Սերժ Սարգսյանի հանդեպ է, այն իմաստով, թե արդյոք նա կարողանում է տիրապետել իշխանական համակարգին, թե ոչ:

Իսկ Սերժ Սարգսյանը, դրա վերաբերյալ համակարգին ապացույցներ ներկայացնելու փոխարեն, որ ինքը լիովին կառավարում իրավիճակը, տալիս է կասկածների ավելի մեծ առիթներ: Նույնիսկ եթե ենթադրենք, որ ներիշխանական հակասությունների հայտնի դրսևորումները թե՛ ՀՀԿ-ԲՀԿ, թե՛ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան, թե՛ ներհանրապետական, գտնվում են իմիտացիոն դաշտում, միևնույն է, համակարգի մոտ կրկին անհասկանալի է, թե այդ ինչն է իշխանությանը ստիպում նման իմիտացիաների դիմել:

Ուրեմն մի բան կա, որ նման իմիտացիաները դարձել են անհրաժեշտություն, թե չէ ինչու Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետք է «կռիվ-կռիվ» խաղային. տունտունիկ հո չէ՞: Առավել ևս կասկածները խորն են ու քայքայիչ, եթե այդ ամենը իմիտացիա չէ, և իսկապես կա շահերի բախում ու իշխանության համար լուրջ պայքար: Մինչդեռ չհասկացվածության այդ պատը Սերժ Սարգսյանի համար էլ ավելի վտանգավոր է, քան նույնանման պատն իր ու հասարակության միջև:

Երբ Սերժ Սարգսյանին արդեն դադարում է հասկանալ իշխանական համակարգը, երբ իշխանական թևերը դադարում են հասկանալ ներիշխանական ճամբարում տեղի ունեցող պրոցեսների տրամաբանությունն ու խորանում են կասկածները, դա նշանակում է, որ համակարգի «արյան շրջանառությունը» սկսում է լուրջ տատանումներ ու արգելակումներ ունենալ, ինչը սրտի աշխատանքի կտրուկ դադարեցման վտանգ է առաջացնում:

Համակարգը այժմ գտնվում է կաթվածի եզրին, իսկ իրավիճակն էլ առավել բարդանում է նրանով, որ համակարգին շտապ բուժօգնություն ցույց տալը ավելի է բարդացնելու իրավիճակը: «Կարող ա մեռել եմ, բայց չեք ասում, որ տրամադրությունս չընկնի”, ասում էր Խաթաբալադա հայտնի ներկայացման հերոսը: Եթե համակարգին ասեն, որ շտապ բուժօգնություն է պետք և միացնեն արհեստական սնուցման ապարատը կամ դեղեր տան, արյան շրջանառությունը կարգավորելու համար, ապա համակարգը ոչ թե կառողջանա և չհասկացվածության պատը կվերանա, այլ տրամադրությունն ավելի կընկնի, և համակարգը կճզմվի ինքն իր ընկած տրամադրության տակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում