Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանն իր դժգոհություն է հայտնել, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները Աբխազիան ու Հարավային Օսիան ընդգրկել են Ռուսաստանի կազմում:
Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն տարածքային հարցի շուրջ նամակ է հղել բրիտանական մայրաքաղաք: Դրանում նշված է, որ Օլիմպիական խաղերի կայքում նշված են մարզիկների մասին տվյալները, և որ Ռուսաստանի հավաքականը ներկայացնող մարզիկներից Բեսիկ Կուդուխովի ծննդավայր է նշված Հարավային Օսիան, իսկ Դենիս Ցարգուշինը՝ Գուդաուտան (Աբխազիա): Դրա հետ մեկտեղ Հարավային Օսիա և Գուդաուտա բառերի կողքին փակագծում նշված է եղել «Ռուսաստան»:
Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն պահանջում է, որ որպես այդ մարզիկների ծննդավայր նշվի Վրաստանը:








































