Sunday, 07 06 2026
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն

Բաց նամակ ՊՆ հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանին. հեռացե՛ք բանակից

Բաց նամակ ՊՆ հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանին:

Պարոն Հարությունյան դատելով ձեր վերջին հայտարարությունից դուք պատրաստվում եք կրկին ղեկավարել ՊՆ նոր Հասարակական խորհուրդը:

Հասարակական խորհուրդը բանակը հասարակության հետ կապող կամուրջ է, իսկ խորհրդի նախագահը բանակը ներկայացնող հանրային կերպար: Դուք հավակնում եք այդ կերպարին: Իսկ ունե՞ք դրա բարոյական իրավունքը:

Ամբողջ բանակը գիտի, որ դուք պարգևատրված եք Երկրորդ աստիճանի մարտական խաչով, այն դեպքում, երբ պատերազմին չեք մասնակցել, չեք կռվել, թշնամու ուղղությամբ մեկ փամփուշտ անգամ չեք արձակել, Կալաշնիկովի ինքնաձիգը քանդել – հավաքել անգամ չգիտեք: Կարո՞ղ եք գոնե մեկ կռված տղա վկա բերել ու ապացուցել որ գոնե մեկ օր անցկացրել եք խրամատում: Չե՛ք կարող, բայց երկրորդ աստիճանի մարտական խաչը կրում եք: Ամո՛թ է:

Մենք հարց ենք ուղղում ձեղ: Ի՞նչ խղճով եք կրում երկրորդ աստիճանի մարտական խաչը: Ի՞նչ է տալիս ձեզ այդ չվաստակած պարգևը ազատամարտի մասնակիցների արգահատանքից բացի: Ռևիզորի կարգավիճակով զորքերում ստուգումներ անելու բարոյական շղա՞րշ:

Ինչպե՞ս եք պատրաստվում հասարակական վերահսկողություն իրականացնել բանակում, որտեղ ձեր հանդեպ հակակրանքը համատարած բնույթ ունի: Ի՞նչ բարոյական իրավունք ունեք դուք վերահսկողություն իրականացնել բանակում, մարտական կենսագրության տեր հրամանատարների գլխին վերադաս կարգվելու հավակնություն ունենալ: Ձեր անցյալն այդ իրավունքը ձեզ չի տալիս: Բանակը չի կարող հրապարակավ հանդես գալ: Ո՞ր մի գործող սպան իրեն թույլ կտա խախտել սուբորդինացիան ու ուղիղ, բացահայտ դիմել պաշտպանության նախարարին ու կոչ անել նշանակել կամ չնշանակել այս կամ այն մարդուն այս կամ այն պաշտոնին: Բայց բանակը իր ձայնը չի կարող չհնչեցնել: Բանակը իր վերաբերմունքն արտահայտելու հնարավորություն պիտի ունենա: Եվ այս հայտարարությամբ մենք բանակի մի խումբ սպաներ հայտարարում ենք:

Հեռացե՛ք բանակից, հեռացե՛ք արժանապատվորեն: Ձեզ՝ չվաստակած երկրորդ աստիճանի մարտական խաչի կեղծ ասպետին բանակը չի ընդունում: Բանակի համար դուք յուրային չեք: Զբաղեցնելով հասարակական խորհրդի նախագահի պաշտոնը դուք հարվածի տակ եք դնում բանակի և անձամբ Սեյրան Օհանյանի հեղինակությունը, որին դուք կոչված եք ներկայացնել այդ դերում: Հեռացե՛ք, հեռացե՛ք անձայն, հեռացե՛ք խորհրդի առաջին կազմի հետ միասին, որը ձեր թեթև ձեռքով իր եռամյա գործունեությունն ավարտում է կոռուպցիոն սկանդալի մեջ թաթախված: Հեռացե՛ք, հակառակ դեպքում ինչպե՞ս եքնայել ու զորքերի սպայակազմին, կռված հրամանատարների աչքերին: Ավելի ճիշտ կլինի կրկին ընդդիմադիր գործիչ դառնաք:

Մենք կոչ ենք անում պաշտպանության նախարարին չվիրավորել բանակի սպայակազմին, պատերազմի մասնակիցների գլխին չկարգել որպես վերակացու մեկին, ով անամոթաբար երկրորդ աստիճանի մարտական խաչ է կրում այն դեպքում, երբ ողջ պատերազմը անց է կացրել կաբինետային բարձրաստիճան չինովնիկի կարգավիճակով:

Մենք գործող բանակի մի խումբ սպաներս կոչ ենք անում մեր հասարակությանը ԲՈՅԿՈՏԵԼ ՊՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ:

Հայաստանի Զինված ՈՒժերի մի խումբ բարձրաստիճան սպաների, հրամանատարների անունից՝ պահեստազորի մայոր՝ Ռոբերտ Սարուխանյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում