Ֆլորիդայում սպիտակ փոշիով ծրարներ բաժանելու համար ձերբակալվել է 45-ամյա Քեթրին Կոհեն Ալենը,- հաղորդում է Associated Press-ը:
Ալենը ձերբակալվել է հուլիսի 24-ին Ջասփեր քաղաքում: Նրան տեղափոխել են դատարան և հետո 10 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակել:
Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ 2011 թ. հունիսին Ալենը սպիտակ փոշով նամակներ է ուղարկել սենատորներ Մարկո Ռուբիոյին և Բիլ Նելսոնին, որոնք ԱՄՆ Սենատում ներկայացնում են Ֆլորիդան: Մեղադրող կողմի պնդմամբ՝ նման ծրարներ նա ուղարկել է Համիլթոն շրջանի կառավարական հաստատությանը, Ֆլորիդայի երեխաների և ընտանիքների հարցերով դեպարտամենտին, ինչպես նաև երեք մասնավոր անձանց:
Չնայած նամակներում եղած փոշին, պարզվել է, ոչ մի վտանգ չի ներկայացնում, Ալենին սպասվում է մինչև 45 տարվա ազատազրկում: Իր մեղքը նա չի ընդունել: Miami Herald-ի հաղորդմամբ՝ գործում, բացի FBI-ից, ներգրավված է ազգային անվտանգության նախարարությունը և որոշ այլ գերատեսչություններ:
Նման ծրարներ ուղարկելու հետ մտավախությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո սիրբիրյան խոցի սերմերով ծրարները հանգեցրին 5 մարդու մահվան:











































