Ադրբեջանական Vesti.az-ը, վկայակոչելով իսրայելական Haaretz թերթը, հայտնում է, որ «Հըզբոլլահը» պլանավորել էր դեռևս 2007 թվականին պայթեցնել Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ), որն, ի դեպ, Մոսկվան առաջարկել էր ԱՄՆ-ին՝ Իրանի գործողությունները վերահսկելու համար:
Իսրայելական թերթը գրում է, որ «Հըզբոլլահ»-ի անդամները պլանավորել էին նաև 2012 թվականի հունվարին սպանել Իսրայելի դեսպան Միքայել Լոտեմին:
Թերթը հիշեցնում է, որ 2009 թվականին Լիբանանի քաղաքացի Ալի Մուհամեդն իրեն մեղավոր է ճանաչել Բաքվում Իսրայելի դեսպանատան պայթեցման փորձի համար՝ որպես «Հըզբոլլահ»-ի առաջնորդներից Իմադ Մուղնիային վերացնելու վրեժխնդրություն:










































