Հայաստանի հանրապետական կուսակցությունն այս պահի դրությամբ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանից ՀՀԿ-ից դուրս գալու դիմում չի ստացել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ նախագահական այցելած Վարդան Ղուկասյաևին Սերժ Սարգսյանը տեղյակ է պահել ՀՀԿ ԳՄ որոշման մասին: Այն է՝ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն այլևս չի առաջադրելու նրա թեկնածությունը և, ըստ ամենայնի, պաշտպանելու է Սամվել Բալասանյանին:
«Դուք Աստծո դեմ որոշում եք կայացրել»,-փորձել է հակադրվել Վարդան Ղուկասյանը: Սերժ Սարգսյանը լռել, հետո իր նման «լուռ» հարցրել է՝ ի՞նչ: Ի պատասխան՝ Վարդան Ղուկասյանը երեկ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել»:











































