Monday, 15 06 2026
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը
Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ Երևանի հետ. Նարիշկին
Միրզոյանն ու Կոսը քննարկել են տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմները
Դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով. Նարիշկին
Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում առաջարկում է այլընտրաքային ուղեգծեր
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»

Բակո Սահակյանն իր բիզնե՞սն է ընդլայնում. մամուլ

ԼՂՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ ինքն իր ձայնը տվել է ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանին:

«Գրիգորյանը վստահեցրեց, որ Բակո Սահակյանն ընտրությունների ժամանակ ոչ մի կերպ չի կաշառել իր ընտրողներին:

-Ես Բակո Սահակյանի շտաբի պետն եմ եղել Ստեփանակերտ քաղաքում, բնականաբար, ես սատարում էի Բակո Սահակյանի թեկնածությունը, համոզված եմ, որ իր հնարավորությունները բավական են, որ մենք առաջիկա 5 տարիներին առաջընթաց ունենանք: Ինքը կկարողանա շարունակել այն լայնածավալ աշխատանքները, որ իրականացրել է այս տարիների ընթացքում:

-Սակայն Ստեփանակերտի բնակիչները դժգոհ են Բ. Սահակյանի իշխանության տարիներից, նրանք նշում Են, որ իրենք այդ ընթացքում որևէ փոփոխություն չեն նկատել: Խնդրում եմ, կոնկրետ նշե՛ք նրա կատարած աշխատանքները Ստեփանակերտ քաղաքում:

-Եթե Դուք տեսնեիք Բ. Սահակյանի նախընտրական ծրագիրը… մի մասում հաշվետվություն է կատարված աշխատանքի հետ կապված, իսկ մյուս կողմում նախատեսվող աշխատանքներն են: Առաջիկա 5 տարիների ընթացքում կկատարվեն այդ աշխատանքները, որոնք պատրաստվում է իրականացնել պարոն Սահակյանը:

-Բայց բնակիչները նշում են, որ բացի բիզնեսի ընդլայնումից, Բակո Սահակյանն այս 5 տարիների ընթացքում ոչինչ արել:

-Եթե ասում են, ուրեմն պետք է կոնկրետ խոսեն, թե ինչ բիզնեսի մասին է խոսքը: Եթե Դուք տեսնեիք, թե ինչ պայմաններում է ապրում Բակո Սահակյանը, երեխա ժամանակվանից մինչև հիմա իր հայրական բնակարանում է ապրում, որից կարելի է եզրակացնել, թե ինչ բիզնեսով է ապրում, ինքը հայրենասեր մարդ է:

-Քաղաքացիները նաև ասում են, որ Բակո Սահակյանը ժողովրդին հիշել է ընտրություններից առաջ, երբ որպես ընտրակաշառք ճանապարհաշինություն է իրականացրել, բնակարաններ է անվճար վերանորոգել, տաքսու վարորդներին անվճար գազ է տրամադրել…

-Ասֆալտապատման աշխատանքները ոչ մի ժամանակներում չեն դադարեցվել Ստեփանակերտ քաղաքում, դրանք միշտ էլ շարունակվել են: Այդ աշխատանքները ոչ մի կերպ կապ չունեն ընտրությունների հետ, դրանք պլանավորված աշխատանքներ են, որոնց ծրագրի հետ կարող եք ծանոթանալ: Ձեզ ճիշտ տեղեկություն չեն ասել, ո՞վ է գազ տրամադրել, ես տեղյակ չեմ: Ասում են, հա՛, բայց Դուք ճշտե՛ք՝ դա համապատասխանո՞ւմ է իրականությանը: Ես առաջին անգամ Ձեզանից եմ լսում:

-Ըստ Զեզ՝ ԼՂՀ Աժ պատգամավոր, նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն ավելի լավ չէ՞ր կարող ղեկավարել Արցախի Հանրապետությունը, կարծես թե նրան ավելի շատ են սիրում և ընդունում արցախցիները:

-Գիտեք ինչ, առանց որևէ մեկին նսեմացնելու, ուղղակի ես ասում եմ, որ այս իրավիճակում միայն Բակո Սահակյանը կկարողանա շարունակել սկսած աշխատանքներն Արցախում: Վիտալի Բւսլւսսանյանը եթե իր մեջ ուժ է գտնում և կարծում է, որ կարող է պետություն ղեկավարել… Պատերազմից հետո ինքը ոչ մի կերպ իրեն չի դրսևորել, որ ժողովուրդն իմանա՝ ինքն ինչ-որ աշխատանք է կատարել, ինչ-որ հարց է լուծել, պետության ղեկին ես իրեն չեմ տեսնում: Կարծում եմ՝ մեծամասնությունը չէր տեսնում, որովհետև մարդուն գնահատում են իր կատարած աշխատանքներով, այդ բանը ես չեմ տեսել:

-Որպես Ստեփանակերտի քաղաքապետ՝ խնդրում եմ ասել, թե որն է քաղաքի այսօրվա ամենամեծ խնդիրը:

-Մենք պատերազմից դուրս եկած պետություն ենք, մայրաքաղաքում ջրամատակարարման ծրագիր ունենք, մեր ժողովուրդը տարիներ շարունակ երազում է շուրջօրյա ջրի մասին, որն այս տարիների ընթացքում հնարավոր չէր իրագործել, բայց շուտով մենք կավարտենք այդ աշխատանքները: Մայրաքաղաքում խնդիրները բազմազան են, մենք հարյուրավոր տուժած շենքեր ունենք, որոնց տանիքները ենթակա են վերակառուցման: Առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում մենք պետք է ավարտենք այդ աշխատանքները: 270-ից ավել բազմաբնակարան շենքեր կան, որոնք պատերազմի հետևանքով վնասվել են, այդ տանիքների վերանորոգման աշխատանքը շատ կարևոր է: Պետք է բակերի բարեկարգման աշխատանքներն իրականացնենք, այս տարիների ընթացքում շատ խնդիրներ են եղել՝ դրա հետ կապված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում