Monday, 08 06 2026
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ

Մի քայլիր իմ վրայով

Ձեզ ենք ներկայացնում Րաֆֆի Հովհաննիսյանի` Foreign Policy Journal հեղինակավոր ամերիկյան ամսագրում երեկ տպագրված հոդվածը:

Փոքր Հայաստանի նշանացույցը 20 տարի անց

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գուցեեւ լավ տղամարդ է, բայց նա իշխանության եկավ ձախողված ընտրությունների արդյունքում: Սարգսյանը պետք է վայր իջնի եւ վերջապես վերահսկի 1991 թվականից` Հայաստանի անկախության հռչակումից ի վեր անցած ողջ ժամանակաշրջանում առաջին ազատ ընտրությունների անցկացումը: Ազգը, որ նա ձգտում է ներկայացնել, արժանի է առնվազն դրան: Ժողովրդավարությունը պետք է դառնա հայկական ուղենիշ եւ ոչ թե նշանաբան` «նետված» արեւմտյան «գործընկերներին» ու մյուս զրուցակիցներին, ովքեր «բաժակաճառեր» են արտասանում լավագույն այդ համակարգի օգտին, բայց հետո այն սպանում իրենց երկդիմի քաղաքականությամբ: Սարգսյանի թուրք պաշտոնակից Աբդուլլահ Գյուլը նույնպես վատ անձնավորություն չէ, սակայն նա շարունակում է ներկայացնել ժխտողական մի իշխանակարգ, որը պարտակում է Հրանտ Դինքի նման լրագրողների սպանությունը, «խեղդում» իր փոքրամասնություններին, ինչպեսեւ իրավահաջորդն է Օսմանյան կայսրության, որն իրագործեց հայ ժողովրդի Ցեղասպանությունը` հայրենազրկելով եւ պոկելով նրան պապենական արմատից: Սրա ամենաթարմ ապացույցը Ստրասբուրգում` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում, Գյուլի ու նրա շատ խորամանկ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի վերջին ելույթներն են, ինչպեսեւ հենց Աուշվիցում Թուրքիայի` Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի դրսեւորած ամբարտավան պահվածքը:

Արդի Թուրքիան պետք է առերեսվի պատմության ու ինքն իր հետ, ճանաչի Մեծ եղեռնը եւ վերջ դնի Արեւմտյան Հայաստանի անօրինական ու անմարդկային բռնազավթմանը: Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այդքան էլ լավը չէ, սակայն ավելի ազնիվ է ավտորիտարի եւ բռնազավթչի իր վարքագծում: Լեռնային Ղարաբաղը` կամ Արցախը, հայկական հող է, եւ երկու տասնամյակ առաջ Ալիեւի նախնիների սանձազերծած նախահարձակ պատերազմում ադրբեջանցիները կորցրին այն, ինչը երբեւիցե չէին էլ ունեցել եւ դրանից երբեւէ ոչինչ` բացառությամբ բարիդրացիության, չեն տեսնելու: Ալիեւն ինքն իրեն եւ մարդկությանը շատ մեծ լավություն կանի, եթե հարգի իր քաղաքացիների իրավունքները, օրինական տերերին վերադարձնի հայկական բնօրրանները` ներառյալ Շահումյանն ու Նախիջեւանը, որոնք դեռ ադրբեջանական բռնազավթման տակ են, եւ լիիրավ փոխհատուցի հարյուր հազարավոր հայերին, լեզգիներին, թալիշներին, թաթերին եւ ազգային այլ փոքրամասնություններին, որոնց նա` իր յուրայիններով, փորձել է ոչնչացնել: Եթե միջազգային օրենքը, ինքնորոշումը, ապագաղութացումը եւ տարրական ազատությունը պետք է ճշմարիտ, ոչ թե հռետորական կարեւորություն ունենան արդի աշխարհի կյանքում ու զարգացման մեջ, ապա այդ աշխարհը պետք է կառավարվի հավասարապես երաշխավորված իրավունքներով: Լեռնային Ղարաբաղը` Կոսովոյի ու Աբխազիայի հանգույն, լակմուսի առաջատար փորձաքննություն է, հետեւաբար դե յուրե եւ առանց խտրականության պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից:

Ո՞վ կլինի առաջինը, որ միանգամից կճանաչի բոլոր երեքին եւ այդպիսով ցույց կտա, որ այսօրվա համամոլորակային գործերում օրենքի ու իրավունքների արժեքն ավելին է, քան մեկ դոլարը: Վրաստանի մարդը` Միխայիլ Սահակաշվիլին, Արեւմուտքում մեծարվում է, իսկ Արեւելքում` այպանվում: Նա իր հայրենիքին բերել է իրապես իմաստալից որոշ փոփոխություններ եւ վայելում է պատշաճ հարգանք: Սակայն միեւնույն ժամանակ շարունակում է ոտնահարել բոլորին որպես հայկական Ջավախք հայտնի շրջանի էթնիկ, կրոնական եւ լեզվական իրավունքները: Նա պետք է վերաբացահայտի իր ժողովրդավար մոտեցումը եւ հրաժարվի այլատյաց ու նախապաշարված քաղաքականության կիրառումից: Ռուսաստանի առաջնորդները նույնպես պետք է ներգրավված լինեն այս գործընթացում եւ, ի վերջո, ճանաչեն «ռազմավարական դաշնակցի» հիմնարար իրավունքները: Ժամանակն է վերջ տալ կայսերապաշտական ծրագրին, եթե նույնիսկ այն «փափուկ» տեսակից է, որի նպատակն է վերահսկողություն սահմանել Հայաստանի նկատմամբ` իբրեւ իր ավանդական եւ աստվածատուր «ֆորպոստի»: Ռուսաստանը պետք է կամ ընդունի Հայաստանի ինքնիշխանության փաստը եւ նրա հետ վարի իսկական գործընկերություն` միջազգային, պետական ու ժողովրդավարական առումներով, կամ էլ պետք է Հայաստանին ազատ թողնի եւ դիմավորի նոր օր: Մենք բոլորս ունենք այդ նոր օրվա կարիքը, եւ ուրիշին մեղադրելու հարկ չկա: Վերոնշյալ բոլոր անձնավորություններն ու ժողովուրդները հիշատակված են առանց վիրավորանքի միտման եւ նրանց շահերի ու դժվար կացությունների ըմբռնումով: Սակայն սա է Հայաստանի վերջին նշանացույցը եւ վերջնական պատասխանատվությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում