Աֆղանստանի արևմուտքում Ֆարահ գավառում միանգամից 13 ոստիկան է անցել թալիբների կողմը: Դրա հետ մեկտեղ դասալիքներն իրենց հետ տարել են զենք, սարքավորումներ և ավտոմեքենաներ: Այս մասին, ինչպես հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները, հայտարարել է նահանգապետի պաշտոնական ներկայացուցիչ Աբդուլ Ռահման Զվանդայը:
Նա նշել է, որ Շեվան գյուղի հենակետի հրամանատարը և նրա 12 ենթակաները թունավորել են իրենց ծառայակիցներին, որոնք հրաժարվել են դասալքություն իրականացնել: Սա առաջին դեպքն է, երբ ոստիկանության աշխատակիցներն անցել են «Թալիբանի» կողմը՝ իրենց հետ տանելով այդքան շատ կառավարական տեխնիկա և զենք:
Ինչպես հաստատել են Ֆարահ գավառի իշխանությունները` Շերվան գյուղի միջադեպը մանրակրկիտ կուսումնասիրվի:







































