Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` հուլիսի 24-ին, ընդունել է «Լույս» հիմնադրամի աջակցությամբ արտասահմանյան բուհերում սովորող մի խումբ հայ ուսանողների:
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ արտերկրի առաջատար բուհերում ուսում ստացած մեր հայրենակիցները արդեն իսկ աշխատում են հանրապետության տարբեր գերատեսչություններում և կազմակերպություններում:
Բակո Սահակյանի խոսքով՝ տարեցտարի ավելանում է արտերկրում սովորող արցախցիների թիվը, և պետությունը այսուհետ էլ կօժանդակի նրանց այս գործում:
Նախագահը ուսանողների հետ քննարկել է նաև Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը ներկա է եղել Արցախի հանրապետության կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը:










































