AP-ի հաղորդմամբ իրաքյան Կիրկուս գավառի Թուզ-Հուրմաթու քաղաքում տեղի է ունեցել ականապատված մոտոցիկլի պայթյուն հենց այն պահին, երբ քրդական հետախուզական պարեկային հսկիչները անցնում էին դրա կողքով:
Ոստիկանության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ վեց զովածները և վիրավորածներից երկուսը քրդական հետախուզական ծառայության աշխատակիցներ էին: Նախօրեին Իրաքում տեղի ունեցած բազմաթիվ ահաբեկչական գործողությունների և զինված հարձակումների արդյունքում զոհվածների թիվը կազմում է 107 մարդու, իսկ վիրավորներինը հասնում է 216-ի: Պետք է ասել, որ վերջին 2 տարիների ընթացքում անցյալ երկուշաբթին Իրաքի համար ամենաարյունոտ օրն էր:









































