Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սանտի Կասորլան հայտնել է Լոնդոնի «Արսենալ»-ի ղեկավարներին, որ պատրաստ է լքել «Մալագա»-ն և միանալ լոնդոնյան ակումբին:
Արսեն Վենգերը ցանկանում էր գնել Կասորլայի իրավունքները դեռևս նախորդ ամռանը, և այժմ հուսով է, որ 20 մլն ֆունտ առաջարկելու դեպքում գործարքը կկայանա:
Ֆուտբոլիստի տրանսֆերային գործարքի մանրամասները քննարկելու նպատակով երկու թիմերը բանակցություններ են վարում: Չնայած այն փաստին, որ «Մալագա»-ն ի սկզբանե 45 մլն եվրո էր պահանջում ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, իսպանական ակումբն, այնուամենայնիվ, կարող է վաճառել նրա տրանսֆերը 20 մլն-ի դիմաց:









































