Էլթոն Ջոնն ասել է, որ իր վարած սարսափելի կենսակերպի պատճառով արդեն պետք է մահացած լիներ տասնամյակներ առաջ:
Երկուշաբթի օրը ՄԻԱՎ-ի միջազգային համաժողովի Ժամանակ նա ասել է . «Ես այլևս այստեղ չպետք է լինեի»:
Associated Press-ը գրում է, որ երգիչը, սակայն, ասել է, որ շատ մարդիկ` անգամ անծանոթները, իր հանդեպ կարեկցանք են ցուցաբերել այն ժամանակ, երբ նա պայքարում էր թմրադեղերից կախվածության դեմ և փորձում էր ինքն իր համար բացահայտել իր սեռական պատկանելիությունը: Էլթոնն ասել է, որ արդեն 22 տարի է ալկոհոլ չի օգտագործում և սիրող զուգընկեր ու որդի ունի:
Երգիչն ավելացրել է, որ ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ նույն սիրո, կարեկցանքի և հարգանքի կարիքն ունեն:
«Մենք պետք է ամոթը փոխենք սիրով»,- ասել է երգիչը,- մենք պետք է խարանը փոխենք կարեկցանքով: Ոչ մեկը չպետք է անօգնական մնա»:











































