Գիտնականները պարզել են, որ Facebook սոցիալական ցանցի 16-24 տարեկան օգտատերերի կեսից ավելին մշտապես համեմատում է իրեն սոցցանցի ընկերների հետ: Նույնն անում է 45-54 տարեկան 10 օգտատերերից մեկը: Համեմատվողներից յուրքանչյուր 7-րդը սթրես է ապրում ՝փորձելով հետ չմնալ մյուսներից: Այս մասին հաղորդում է The Daily Mail պարբերականը:
Սինդրոմն արդեն ստացել է «Keeping up with the Joneses» անվանումը: Ընկերներին ամառային արձակուրդի գեղեցիկ լուսանկարներով ու անձնական ինֆորմացիայով չհասնելը սկսել է դիտվել որպես սոցիալ-տնտեսական կամ մշակութային ստորադասություն: Հայտնի է դարձել, որ Facebook –ի ու Twitter-ի օգտատերերից յուրքանչյուր 5-րդը տառապում է այդ համախտանիշով:
Հետազոտությունն իրականացրել է savviloans.co.uk անհատական վարկեր տրամադրողը:







































