Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2011 թվականի վերջին Իրանում անցկացված մարդահամարի տվյալները ցույց են տվել, որ Իրանի բնակչության թվաքանակը հասել է 75,149,669 մարդու: Այս մասին հայտարարել է Իրանի վիճակագրական կենտրոնի ղեկավար Ադել Ազերը:
Վերջինիս խոսքերով՝ 2006 թվականին Իրանի բնակչությունը կազմել է 70 միլիոն մարդ. «Ներկայումս Իրանի բնակչության 50.4 տոկոսը կազմում են տղամարդիկ, իսկ 49.6 տոկոսը՝ կանայք: Բնակչության 28.5 տոկոսը բնակվում է գյուղերում, իսկ 71.5 տոկոսը՝ քաղաքներում:
1966 թվականին Իրանի բնակչությունը կազմել է 33.7 միլիոն մարդ: Իսկ 2011 թվականի դրությամբ Իրանի բնակչության թիվն աճել է երկու անգամ»:







































