Իրանական Press TV-ի փոխանցմամբ՝ «Վեցյակը» պետք է ճանաչի խաղաղ ատոմից օգտվելու Իրանի իրավունքը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը:
Մեհմանպարաստն անդրադարձել է նաև այսօր Ստամբուլում կայացող քննարկումներին՝ ընդգծելով, որ դրանք ուղղված են կողմերի համար ընդհանուր հիմքերի փնտրտուքին՝ ապահովելու բանակցությունների հաջող ընթացքը:










































