TheLira.com-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ հայ համայնքը պատրաստվում է ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին, որը պատրաստ կլինի 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: The Genex այդ ֆիլմում հատուկ ուշադրություն է հատկացվել Բեռլին-Բաղդադ երկաթուղու կառուցմանն ու գերմանական բանկերի դեմ հայերի մղած պայքարի պատմությանը:
Մասնավորապես, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները տարիներ շարունակ իրավական պայքար են մղում գերմանական Deutsche և Dresdner բանկերի դեմ, որոնց մեղադրում են 30 տոննա հայկական ոսկին յուրացնելու մեջ:










































