ՉԺՀ նախագահ Հու Ցզինտաոն երկրի կոմունիստական կուսակցությանը կոչ է արել միավորվել «աննախադեպ մարտահրավերներին» ընդառաջ:
Չինաստանում հայտնի թերթերից մեկում հրապարակված ելույթում նա հանդես է եկել հանուն երկրում իրականացվող բարեփոխումների և հայտարարել, որ նյութական բարիքները պետք է հավասարաչափ բաշխվեն:
Ցզինտաոյի հայտարարությունը հնչել է սեպտեմբերին նախատեսված կուսակցության համաժողովից առաջ: Համաժողովին, հավանաբար, կներկայացվի կուսակցության նոր առաջնորդների սերունդը: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տեսաբանները նկատում են, որ իշխանության փոխանցումը կուսակցության ներսում այնքան էլ հարթ չի ընթանում, ինչպես պլանավորել էին դրա ղեկավարները` Չինաստանի տնտեսական ու քաղաքական վերջին սկանդալներից հետո:











































