Tuesday, 16 06 2026
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր

Գյումրեցի ազատամարտիկների կոչ-առաջարկը. իրավունք չունենք ձեռքներս ծալած նստել և սպասել

Մենք` Մկրտիչ Մկրտիչի Բաղդասարյանս (Սամոն) և Աշոտ Հակոբի Թադևոսյանս, կոչ ենք անում Շիրակի մարզի բոլոր կամավոր ազատամարտիկներին անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, քաղաքական հայացքներից, հավաքվել Գյումրու զինկոմիսարիատի շենքում տեղակայված Ազատամարտի վետերանների թանգարանում, միանալ մեզ` կամավորականի դիմումով դիմելու մեր մարտական ընկերներին` ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարին և ՀՀ Պաշտպանության նախարարին, որ մեզ, իրենց հայեցողությամբ, զորակոչեն ՀՀ Բանակ սկսած եռամսյա ծառայությունից մինչև կադրային ծառայության:

Այս մեր կոչով ես չեմ ուզում, որ մեր հայ ժողովուրդի մոտ թյուր կարծիք ստեղծվի, թե մեր բանակը ոչ մարտունակ է, որի պատճառով մենք ուզում ենք զորագրվել, հակառակը` մեր տարածաշրջանում ամենամարտունակ և ամենաբարվոք վիճակում մեր բանակն է, որը հաղթանակած բանակ է, քանի որ այդ հաղթանակը մենք` կամավորներս, կռել ենք մեր արյան և կյանքի գնով: Մեր անձնական կարծիքով, մենք` կամավորներս, անկախ սեռից, տարիքից ու ֆիզիկական վիճակից, իրավունք չունենք ձեռքներս ծալած նստել և սպասել, թե թշնամու դիպուկահարները կամ դիվերսիոն ջոկատները քանի նոր զոհ են մեզ մատուցելու:

Քանի որ պատերազմը ավարտված է դե յուրե, սակայն դե ֆակտո ավարտված չէ, ուստի կոչ ենք անում Շիրակի մարզի բոլոր կամավորական ազատամարտիկներին զորակցել Հայկական բանակին ու լինել հայ զինվորների և հրամանատարների կողքին պաշտպանական առաջին գծում` պատերազմում ձեռք բերած մեր գիտելիքներն ու փորձը պրակտիկորեն փոխանցել ժամկետային զինծառայողներին, ինչպես նաև նրանց տրմադրել բարոյահոգեբանական աջակցություն: Կարևոր է, որ զինվորներն ու հրամանատարները զգան, որ մենք` կամավոր ազատամարտիկներս, ոչ միայն հոգով, այլև գործով իրենց կողքին ենք՝ որպես հավասար ավագ ընկեր-զինվոր:

Այս կոչ-առաջարկը անձամբ մեր կարծիքն է ու առաջարկը բոլոր կամավորներին:

Հավաքը կկայանա հուլիսի 30-ին և 31-ին՝ ժամը 13:00-15:00-ը, զինվորական կոմիսարիատի առաջին հարկում գտնվող Ազատամարտի թանգարանում:

Սամո, Աշոտ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում