Ամերիկյան տիկնիկային կերպարներ՝ մապետներ ստեղծող The Jim Henson Company-ն հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը արագ սնունդի ռեստորանների Chick-Fil-A ցանցի հետ: Այս մասին հաղորդում է The Huffington Post-ը: Պատճառը ցանցի ղեկավար Դեն Քեյթիի արտահայտություններն են, որոնք ընկալվել են որպես հոմոֆոբիստական:
The Baptist Press-ի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է հուլիսի 16-ին, Քեյթին հայտարարել է, որ իր ընկերությունը աջակցում է ընտանիքին «բառի բիբլիական իմաստով»: Նրա խոսքով Chick-Fil-A-ն ընտանեկան բիզնես է, որտեղ բոլոր տղամարդիկ ամուսնացած են կանանց հետ:
Դրանից հետո Facebook սոցիալական ցանցի՝ The Jim Henson Company-ի էջում հայտարարություն տարածվեց այն մասին, որ մապետներ ստեղծողները չեն պատրաստվում համագործակցել Chick-Fil-A-ի հետ, քանի որ իրենք մշտապես աջակցել են այն իրավունքին, որը թույլ է տալիս ամեն մեկին մյուսներից տարբերվել:
Այդ հայտարարությունում նույնպես նշվել է, որ ընկերության ղեկավար Լիզա Հենսոնը հանդիսանում է աջակցություն միասեռական ամուսնությունների շարժման կողմնակից: Նրա հրամանով՝ Chick-Fil-A- հետ համագործակցությունից ստացված միջոցները տրամադրվել են ընդդեմ գեյերի և լեսբուհիների զրպարտության դաշինքի: Տասը հազար մարդ հավանություն էր տվել այդ հաղորդագրությանը:
Ըստ կողմերի համաձայնագրի՝ մապետներ ստեղծողները պետք է տիկնիկների ֆիգուրներ տրամադրեին մանկական ճաշի համար:Քեյթին ունի 1608 ռեստորան: Ցանցի վաճառքի ծավալները հասնում են տարեկան 4 միլիարդ դոլարի:Նշվում է, որ 2003-2009 թվականներին Chick-Fil-A-ի ղեկավարությունը ավելի քան 3 միլիոն դոլար է նվիրաբերել քրիստոնեական ընկերություններին, որոնք հայտնի են միասեռական հարաբերությունների դեմ պրոպագանդայով:









































