Էկվադորում մի խումբ զինված հանցագործներ գողացել են մոտ 40 կգ ոսկի և ավելի քան 100 կգ արծաթ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, հարձակումն իրականացվել է երկուշաբթի՝ կանադական ընկերություններից մեկի պահեստի վրա: Ոստիկանության տվյալներով՝ գողացված թանկարժեք մետաղների արժեքը գնահատվում է 1.5 մլն դոլար: Սկսվել է հետաքննություն, սակայն իրավապահները դեռ չեն գտել կողոպտիչների հետքը:
Պահեստի աշխատակիցներից ոչ ոք չի տուժել: Կողոպուտի զոհ դարձած ընկերությունից հայտնել են, որ ոսկին ու արծաթը ապահովագրված են եղել, սակայն հետագայում այդ հանցագործությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ Էկվադորում աշխատանքը շարունակելու վրա:









































